News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը կոչ է արել զգույշ լինել ծովափերին մուսուլմանական բուրկինի հագնելու արգելքի մասին քաղաքապետարանների որոշումները կիրառելիս: Այս մասին նա հայտարարել է ելույթ ունենալով BFM TV հեռուստաալիքի եթերում:

«Մի շարք քաղաքապետերի կողմից ընդունված որոշումը՝ ծովափերին բուրկինիներ հագնելու արգելքի մասին, պետք է կիրառել խելամտության սահմաններում»,-ասել է Վալսը: նա ընդգծել է, որ չի կարելի թույլ տալ, որ դրանով մուսուլման կանանց պիտակավորելու միտում առաջանա:

«Մենք ուզում ենք Ֆրանսիայում ստեղծել իսլամ, որը համատեղելի կլինի մեր հանրապետության արժեքներին»,-հայտարարել է վալսը: Միաժամանակ նա պաշտպանել է արգելքների կիրառումը՝ նշելով, որ «Ֆրանսիան գտնվում է արմատական իսլամիզմի եւ ահաբեկչության դեմ պայքարի պայմաններում»: «Նմանատիպ հագուստը կանանց հպատակեցնելու արտահայտություն է»,-ընդգծել է վարչապետը:

Նշենք, որ Ֆրանսիայի պետական խորհուրդը քննարկում է երկու իրավապաշտպան կազմակերպությունների բողոքն ընդդեմ ֆրանսիական մի շարք քաղաքապետերի որոշումները՝ կապված ծովափերին մուսուլմանական հագուստ կրելու արգելքի հետ:

Նմանատիպ արգելքները հանգեցրել են նրան, որ ֆրանսիական ոստիկանությունը որոշ դեպքերում ստիպել է ծովափում գտնվողն կանանց հանել բուրկինիները կամ այլ երկարափեշ մուսուլմանական հագուստները, տուգանվել է նրանց եւ ստիպել լքել ծովափը: Դա բացասական արձագանք է առաջացրել ոչ միայն մուսուլմանների շրջանում, այլեւ մի շարք որ մուսուլմանական համայքների:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Շվեդիայում Եվրատեսիլից առաջ ակցիա է թույլատրվել, որի ժամանակ Ղուրան կայրեն
Ցույցը տեղի կունենա մայիսի 3-ին...
Բայդենը հայտնել է ԱՄՆ-ում մուսուլմանների հանդեպ ատելության «ահավոր» բռնկման մասին
Ատելության բռնկում մուսուլմանների դեմ ԱՄՆ-ում...
Շվեդիայի ոստիկանությունը ձերբակալել է երեք դեռահսների, որոնք ներգրավված են Ղուրանի այրումից հետո անկարգությունների մեջ
Նշվում է, որ ձերբակալվածներից մեկը կասկածվում է նաեւ երկու հրկիզումների մեջ...
Ֆրանսիան արգելել է դպրոցներում մուսուլմանական հագուստ կրել 
Դպրոցներում աշակերտներին կդիմավորեն, և նրանց կբացատրեն...
Չինաստանում հայտարարել են իսլամի չինականացման անհրաժեշտության մասին
Սինցզյան ինքնավար շրջան կատարած այցի ժամանակ ՉԺՀ ղեկավար Սի Ծինփինը հայտարարել է տարածաշրջանում կայունության ամրապնդման ․․․
Ստոկհոլմում տեղի է ունեցել Ղուրանի այրման նոր ակցիա
Ակցիան տեղի է ունեցել Էնգբյուբադետ լողափին...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ