News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Սիրիա օդային ու հրետանային հարվածներից հետո ցամաքային գործողություններ սկսելու պատճառները NEWS.am-ին մեկնաբանել է թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը։

Թուրքիան օգոստոսի 24-ի վաղ առավոտյան օդային ու հրետանային հարձակումներից հետո տանկային ստորաբաժանում մտցեր Թուրքիայի սահմանակից Սիրիայի Ջերաբլուս ավան, որը գտնվում էր «Իսլամական պետության» հսկողության տակ։ Թուրքիան պաշտոնապես հայտարարեց, թե գործողության նպատակն է Ջերաբլուսը «մաքրել»  «Իսլամական պետության» զինյալներից եւ արդեն օրվա կեսից հետո թուրքական տանկերի ուղեկցությամբ Ջերաբլուս մտան այսպես ասած «Սիրիական ազատ բանակի» ու թուրքմեններից կազմված ջոկատները թեւերին կարմիր ու կապույտ ժապավեններով։

Թուրքիան այս անգամ եւս աշխարհին փորձեց մոլորեցնել՝ հայտարարելով, թե գործողության թիրախը ԻՊ-ն է։ Սակայն ԻՊ-ը մի քանի տարի է այդտեղ է գտնվում եւ մշտապես օգտվել է Թուրքիայի լոյալ վերաբերմունքից եւ ավելին ստացել է լոգիստիկ աջակցություն։

Թուրքիայի նպատակը այս գործողությունով Սիրիայի քրդերից կազմված զինված ուժերը՝ YPG-ին հասկացնի հեռանալ Եփրատի արեւմտյան ափից, քանի որ վերջին շրջանում քրդական ուժերը Եփրատի արեւելյան ափից անցել էին արեմտյան ափ ու հաջող գործողություններով «Իսլամական պետությունից» վերցնում էին կարեւոր քաղաքներ ու շրջաններ։ Հենց այս հանգամանքն էլ Թուրքիային անհանգստացրել էր, քանի որ վտանգ կա, որ քրդերը Սիրիայի հյուսիսով միջանցք կստեղծեն դեպի Միջերկրական ծով եւ Թուրքիայի հարավային սահմանները կշփվեն քրդական վերահսկողության տակ գտնվող տարածքներով։

Թուրքիան նախկինում էլ, օգոստոսի 24-ի գործողությունները սկսելուց ժամեր անց էլ հայտարարեց, որ եթե YPG-ն չլքի Եփրատի արեւմտյան ափը, ապա Թուրքիան անհրաժեշտ գործողությունների կդիմի։ Այսինքն, Թուրքիան անուղղակի ձեւով խոստովանեց, որ գործողության նպատակը հենց քրդերն են, իսկ «Իսլամական պետությունը» ուղղակի այդ գործողությունը քողարկելու համար է։ Մանավանդ, որ Ջերաբլուսում ՒՊ-ը գրեթե ուժեր չուներ եւ մոտ օրերս քրդերը պատրաստվում էին այն եւս վերցնել։

Ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ Թուրքիան ցամաքային գործողության ժամանակ օգտագործում է այսպես կոչված «Ազատ սիրիական բանակի» ու թուրքմենական ջոկատները։ Թուրքիան փորձում է ուժեղացնել այդ խմբավորումների դիրքերը Ջերաբլուսում եւ շրջակայքում ընդդեմ քրդերի։

Ո՞ւմ համաձայնությամբ Թուրքիան գործողություն սկսեց Սիրիայում

Բոլորին հայտնի է, որ Սիրիայի տարածքը փաստացի գտնվում է ռուսական ուժերի հսկողության տակ եւ ցանկացած խախտում արժանանալու է պատասխանի։ Ուրեմն Ռուսաստանն իր համաձայնությունը տվել է Թուրքիային։ Մանավանդ հաշվի առնել է պետք, որ Պուտին-Էրդողան հանդիպումից հետո թուրքական կողմը հրաժարվում է պահանջել Ասադի հրաժարականը, իսկ վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարեց, թե Սիրիայում առանց ՌԴ-ի չի կարող լուծում լինել։ Ասադի հրաժարականի պահանջից հրաժարվելու գինը ամենայն հավանականությամբ կարող է լինել քրդական ուժերին Եփրատի արեւմտյան ափ դուրս գալը խոչընդոտելը։  Քրդերի հետագա առաջխաղացումը խոչընդոտելու հարցում կարծես թե համաձայնություն է տվել թե Իրանը, թե ԱՄՆ-ը, թե Ասադը։ Սակայն հիշյալ կողմերը Թուրքիային թույլ չեն տա ընդարձակվել իր գործողություններում, երբ այն դուրս գա պայմանավորվածությունների շրջանակներից։

Չպետք է մոռանալ, որ քրդական YPG-ին բացահայտ աջակցում է թե, ՌԴ-ն, թե ԱՄՆ-ը եւ խնդիրն այստեղ միայն Եփրատի արեւմտյան ափից հետքաշվելն է։

Ի՞նչ կարեւորություն ունի Ջերաբլուսը եւ Թուրքիայի «Եփրատի վահան» գործողությունը

Ջերաբլուսը Թուրքիայի սահմանին հաշված կիլոմետրեր է հեռու եւ ունի ընդամենը 10 հազար բնակչություն, իսկ Ջերաբլուսում մոտավոր հաշվարկներով կար «Իսլամական պետության» ընդամենը 200 զինյալ։ Այսինքն, Ջերաբլուսի գործողության գլխավոր նպատակն այն է, որ թույլ չտալ որ այն քրդերը վերցնեն։

Հետեւաբար, «Եփրատի վահան» գործողությունը լուրջ գործողություն չէ, առավել եւս ուղղված չէ «Իսլամական պետության դեմ։Նրա հիմնական թիրախը հենց Սիրիայի քրդերն են։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրաքն առաջին անգամ երկար տարիներ հետո ստեղծել է 2 ռազմակայան Թուրքիայի հետ սահմանին. Hürriyet
Իրաքը երկու ռազմակայան է ստեղծել Թուրքիայի սահմանին...
Թուրքիան ինքնուրույն գործողություն կիրականացնի Իրաքում, Քուրդիստանի աշխատավորական կուսակցության դեմ. ԶԼՄ
Թուրքական բանակն ինքնուրույն գործողություն կիրականացնի Իրաքում...
Թուրքիայում ոստիկանները 9 քուրդ լրագրող են ձերբակալել
Անկարայում, Ստամբուլում եւ Ուրֆայում...
Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան համատեղ ջանքերով վերջ կդնի PKK-ի ներկայությանը իր սահմաններին
Նրա կարծիքով, PKK-ն վտանգ է ներկայացնում Իրաքի կայունության, զարգացման և խաղաղության համար
Ստամբուլում Նովրուզի տոնակատարությանից հետո ձերբակալվել են բազմաթիվ քուրդ մասնակիցներ
Ոստիկանությունը ձերբակալությունների ժամանակ ուժ է կիրառել նաեւ լրագրողների նկատմամբ...
Իրաքը պատրաստ է աջակցել Քրդական բանվորական կուսակցության դեմ Թուրքիայի ռազմական գործողությանը. ԶԼՄ-ներ
Իրաքի կառավարությունը դեռ պաշտոնապես չի մեկնաբանել հրապարակումը...
Ամենաշատ