News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Այս տարվա առաջին կիսամյակի ավարտին (հունիսի 30-ի դրությամբ) ԿԲ ընդհանուր ակտիվների ծավալը կազմել է 1 տրլն 303,2 մլրդ դրամ:

Հայաստանի ԿԲ-ից NEWS.am-ին հայտնում են, որ առաջին եռամսյակի համեմատությամբ` երկրորդ եռամսյակում ընդհանուր ակտիվները նվազել են ավելի քան 49 մլրդ դրամով:

ԿԲ ակտիվների մեջ գերակշռում են արտարժույթով ակտիվները, որոնց ծավալն առաջին կիսամյակի ցուցանիշներով կազմել է շուրջ 833 մլրդ դրամ: Մարտի 31-ի համեմատ դրանք նվազել են մոտ 36 մլրդ դրամով:

Տեղական արժույթով ակտիվների ծավալը կազմել է շուրջ 470 մլրդ դրամ (մարտի 31-ի համեմատ նվազել են մոտ 14 մլրդ դրամով):

ԿԲ ընդհանուր պարտավորություններն այս տարվա առաջին կիսամյակի ավարտին կազմել են 1 տրլն 309,9 մլրդ դրամ: Մարտի 31-ի համեմատ դրանք նվազել են ավելի քան 45 մլրդ դրամով:

Ի տարբերություն ակտիվների` ԿԲ պարտավորություններում գերակշռում են տեղական արժույթով պարտավորությունները, որոնք կազմել են 815.8 մլրդ դրամ, իսկ արտարժույթով պարտավությունները նշված ժամանակահատվածի ավարտին կազմել են 494,1 մլրդ դրամ:

Արտարժույթով կանխիկ դրամը հունիսի 30-ի դրությամբ կազմել է մոտ 16 մլրդ դրամ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության
Բիզնեսի արդյունավետ զարգացման և մրցունակության բարձրացման համար չափազանց կարևոր է ֆինանսական ռեսուրսների արագ հասանելիությունը...
Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է
ՎԶԵԲ-ը Կոնվերս Բանկի երկարամյա գործընկերն է, որի հետ համագործակցության հարուստ ու արդյունավետ փորձառություն ունենք...
Ֆասթ Բանկի աջակցությամբ կայացել է հեղինակային երգի և մնջախաղի բարեգործական համերգը
Համերգի թատերական կարևոր բաղադրիչ մասերից մեկը մնջախաղն էր...
«Քո կողքին». IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին
Ծրագրում ներառվել են այն ընտանիքները, որոնք ունեն երեք և ավել երեխա, սոցիալապես խիստ անապահով են, ընտանիքներից շատերն էլ զոհեր ունեն...
Յունիբանկը 4,1 մլրդ դրամ կուղղի շահութաբաժինների վճարմանը (ֆոտո)
Տարվա ընթացքում Յունիբանկը  մեծ ուշադրություն է հատկացրել  նաև բիզնեսի կորպորատիվ սոցիալական պատասխանատվությանը...
Բիզնեսի վերաֆինանսավորման հատուկ առաջարկ՝ Բիբլոս Բանկ Արմենիայից
Ֆինանսավորումը և արտոնությունները տրամադրվում են թե՛ գրավով, թե՛ անգրավ վարկերը Բիբլոս Բանկ Արմենիա տեղափոխելիս...
Ամենաշատ