News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Չեխ զբոսաշրջիկը Նոր Զելանդիայի լեռներում մեկ ամիս փրկարարների է սպասել, երբ նրա ամուսինը զառիթափից ընկել եւ զոհվել է, հայտնում է The Guardian-ը:

Հաղորդվում է, որ նորզելանդացի փրկարարները երկրում հանրահայտ Routeburn Track երթուղու 32-րդ կիլոմետրին կնոջը հայտնաբերել են լեռնային խրճիթում:

Կնոջ փոխանցմամբ՝ ամուսնու հետ արշավի էին ուղեւորվել հուլիսի 26-ին: Մեկ օր հետ ամուսինն ընկել է ուղղաբերձ լանջից: Կնոջը հաջողվել է նրա մոտ իջնել, սակայն նա ստացած վնասվածքներից մահացել է: Երեք օր հետո նրան հաջողվել է գտնել խրճիթը, որտեղ եւ գտնվել է ամբողջ ժամանակ:

Որոնողա-փրկարարական աշխատանքները սկսվել են, երբ զույգը մոտավոր ժամանակին չի հասել իր ճանապարհորդության վերջնակետին եւ ոչ մի ազդանշան չի հաղորդել: Չնայած ամբողջ ամսվա ընթացքում ձյան առատ տեղումներին, բժիշկները կնոջ առողջական վիճակը լավ են գնահատել:

«Սա արտասովոր դեպք է»,- ասել է ոստիկանության տեսուչ Օլավ Յենսենը: Տեղացի ուղեկցորդները եւս միջադեպն «անհավանական» են համարել, իսկ կնոջ վարկածը՝ կասկածելի: «Ինձ տարօրինակ է թվում, որ այդ ամբողջ ժամանակ ոչ ոք խրճիթ չի եկել, չնայած նաեւ բացառված չէ»,- ասել է տվյալ երթուղուն ծանոթ ուղեկցորդ Նոել Սաքսոնը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ