News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հնդկական Kalpataru Power Transmission LTD  ընկերությունը, որն իրականացնում է «Նորադուզ-Լիճք-Վարդենիս-Վայք-Որոտան-1» էլեկտրահաղորդման  օդային գծի վերակառուցման աշխատանքները, ավարտել ու շահագործման է հանձնել օդային գծի հինգ  հատվածներից մեկը՝ Գեղարքունիքի մարզով անցնող և «Լիճք» ենթակայանից մինչև «Կամո» ենթակայան ձգվող  մոտ 30 կմ հատվածը:

Այդ հատվածում Kalpataru Power Transmission LTD  ընկերությունը տեղադրել  ու  մոնտաժել է 91 հենարան:

Բարձրավոլտ էլեկտրացանցեր ընկերության «Նորադուզ-Լիճք-Վարդենիս-Վայք-Որոտան-1» էլեկտրահաղորդման  օդային գիծը  վերակառուցվում է

«Համաշխարհային Բանկի» կողմից իրականացվող «Էլեկտրամատակարարման հուսալիություն» վարկային ծրագրի շրջանակներում: Շուրջ 227 կմ երկարությամբ օդային գծի վերակառուցման համար անցկացված միջազգային մրցույթում գլխավոր կապալառու էր ընտրվել հնդկական Kalpataru Power Transmission LTD  ընկերությունը:

«Էլեկտրամատակարարման հուսալիություն» վարկային   ծրագիրը կարևոր նշանակություն ունի Հայաստանի էներգահամակարգի համար: Դրա արդյունքում կվերակառուցվում է 1950-ական թվականներին շահագործման հանձնված  և ֆիզիկապես մաշված 220 կՎ «Նորադուզ-Լիճք-Վարդենիս-Վայք-Որոտան-1» օդային էլեկտրահաղորդման գիծը և  փոխարինվում են գիծը սպասարկող 721 հենարանները: 

Ի դեպ «Նորադուզ-Լիճք-Վարդենիս-Վայք-Որոտան-1» էլեկտրահաղորդման գիծն  անցնում է Կոտայքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերով՝ միացնելով հանրապետության էլեկտրաէներգիա արտադրող հիմնական կենտրոնները՝  կենտրոնական և հարավային մասերը: Վերակառուցման արդյունքում «Նորադուզ-Լիճք-Վարդենիս-Վայք-Որոտան-1» էլեկտրահաղորդման գծի թողունակությունը 250 ՄՎտ-ից  կհասնի 310 ՄՎտ-ի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հետևելով Ուրսուլային. Շոլցն հաճոյախոսությունների տարափ է ուղղել Ալիևին
Ես շնորհակալություն եմ հայտնում Ադրբեջանին էներգետիկ կայունության մեջ ունեցած ներդրման համար...
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Գուգարքում և Վանաձորում
Գազատարի վերատեղադրման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի...
Այս պահին Իրանի հետ նոր գազամուղի կառուցման տարբերակ չի քննարկվում, դրա կարիքը այս պահին չկա. Թունյան
Մենք խոսում ենք քաղաքական հարցի մասին, եւ ասում ենք՝ եթե անհրաժեշտ լինի ու Հայաստանի համար նպատակահարմար լինի այլ աղբյուրներից գազ գնել, ավելի էժան…
Տարբերություն չկա, թե որտեղից գազ կգնես. Պետք է գնել այնտեղից, որտեղ էժան է եւ ամենաշահավետն է. Թունյան
Ադրբեջանից գազ գնելը չենք բացառում, բայց օրակարգում նման խնդիր չկա…
Brent տեսակի նավթը թանկացել է մինչև 89,35 դոլար՝ մեկ բարելի դիմաց
WTI-ի հունիսյան ֆյուչերսների գնանշումները Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) էլեկտրոնային առևտրի ժամանակ աճել են 0,29 դոլարով (0,35%) և կազմել 83,86 դոլար՝ մեկ բարելի դիմաց...
Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար
Ապրիլի սկզբին ԱՄՆ-ը հայտարարել էր միջուկային էներգետիկայի զարգացման և էներգետիկական անվտանգության ապահովման հարցում Հայաստանին աջակցելու…
Ամենաշատ