News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը նամակով դիմել է ՀՀ վարչապետ հովիկ Աբրահամյանին եւ զարմանքը հայտնել, որ կառավարության որոշմամբ ԱԳՆ նախկին շենքի վաճառքից գոյացած գումարը հատկացվել է Երեւանի փողոցների բարեկարգմանը:

Նա իր նամակում, մասնավորապես, նշում է.

«Այսօր Կառավարության որոշմամբ ՀՀ ԱԳՆ նախկին շենքի վաճառքից ստացված 4 մլն 886 հազար դոլարի չափով գումարը (ոչ ավելի քան 2 մլրդ 314 մլն դրամ) որոշվել է հատկացնել Երեւանի փողոցներում ճաքալցման ու ընթացիկ վերանորոգման աշխատանքների, ինչպես նաեւ արտաքին լուսավորության ցանցի պահպանման համար: Ավելի քան զարմանալի է այս որոշումը, որովհետեւ 2016թ. Երեւանի բյուջեով ասֆալտ-բետոնի ծածկի վերանորոգման եւ պահպանման համար նախատեսվել է 3.384.000.0 դրամ, իսկ մայրուղիների եւ փողոցների վերակառուցման ու հիմնանորոգման համար՝ 100.000.0 դրամ: Իսկ արտաքին լուսավորության` ներկայումս գործող ռեժիմի պահպանման պարագայում աշխատանքների պահպանման համար` 2.361.043.8 հազ. դրամ:

Ստացվում է՝ նույն նպատակների համար թե՛ բյուջեով է նախատեսվել ոչ քիչ գումար, թե՛ վերոնշյալ որոշմամբ կառավարությունը, չեղած տեղից, էլի է գումար տրամադրել: Այնինչ Երեւանում ունենք ոլորտներ, որտեղ ողբալի վիճակ է, օրինակ՝ վերելակային ցանցը, որի պահպանման համար ընդամենը 98 մլն է նախատեսվել, եւ տարեկան մի քանի ողբերգական դեպք ենք արձանագրում, քաղաքի փողոցները բեռնաթափելու համար, օրինակ՝ կարելի էր այդ գումարը տրամադրել Մետրոպոլիտենի Աջափնյակ կայարանի կառուցմանը ու հազար ու մի բաց տեղ ուներ Երեւանը, եւ կարելի էր ինչ-որ մնայուն բան նախաձեռնել Երեւանում: Ուղղակի անհասկանալի որոշում է, ազնիվ խոսք»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոսկու գրավադրմամբ սպառողական վարկ ունեցողների պարտավորությունները ներելու որոշման արդյունքում կնքվել է 469 որոշում
Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության՝ շարունակվում է որոշման շահառու...
Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 10-ին, կազմել է…
«Ալկոհոլային արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ է մտնում հուլիսի 1-ից
Տեսչական մարմինը հորդորում է ալկոհոլային խմիչքներ արտադրողներին իրենց...
Մհեր Գրիգորյանն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են Կառավարության հարկաբյուջետային քաղաքականությունը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի…
Պապոյանը ԱՄՆ-ում կմասնակցի «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» խորագրով ծրագրին
Նախարարը և նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը մասնակցելու են...
«Վեոլիա Ջուր»-ը շարունակաբար հետաձգում է իր պարտավորությունների կատարումը ու նոր պահանջներ ներկայացնում. «Հետք»
Հայաստանի խմելու ջրի համակարգը վարձակալության տրամադրելիս` 2016թ․-ին, ջրի կորուստը գնահատվել էր...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ