News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Վերաքննիչ քրեական դատարանն այսօր՝ օգոստոսի 25-ին ավարտեց «Սասնա ծռեր» խմբին սնունդ հասցրած Արթուր Սարգսյանի խափանման միջոց կալանավորումը վերացնելու վերաբերյալ փաստաբանի միջնորդության քննարկումը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց նրա պաշտպան Տիգրան Եգորյանը՝ հույս հայտնելով, որ դատարանը գոնե մեկ անգամ նորմալ դատական ակտ կկայացնի:

«Արթուր Սարգսյանի մեղադրանքը փոխվել է: Նա կալանավորել էր նախորդ մեղադրանքով նախատեսված արարքին առնչություն ունենալու վերաբերյալ հիմնավոր կասկածը հաստատվելու արդյունքում, նոր մեղադրանքով ներկայացված արարքներին Արթուր Սարգսյանի առնչություն ունենալու վերաբերյալ հիմնավոր կասկածը չի գնահատվել: Այսինքն դատարանն ընդամենը պետք է ներկայացված թղթերը կարդա, հասկանա սա ու վերացնի այն դատական ակտը, որի հիմքերը վերացել են»,- ասաց փաստաբանը:

Նշենք, որ նախորդ նիստը հետաձգվել էր, քանի որ դատարանը ցանկություն էր հայտնել այս առնչությամբ հարցեր ուղղել դատախազին ու քննիչին: Փաստաբանը ավելորդ է համարում նման պարագայում դատախազին ու քննիչին հարցեր ուղղելը, քանի որ փաստաթղթերով ամեն ինչ պարզ է:

Նշենք, որ որոշումը կհրապարակվի վաղը՝ օգոստոսի 26-ին: Արթուր Սարգսյանը ներկա է եղել այսօրվա նիստին, ներկա է լինելու նաեւ վաղը:

Հիշեցնենք, որ սկզբում Արթուր Սարգսյանը մեղադրվում էր զինված խմբի կազմում նախնական համաձայնության շրջանակներում հուլիսի 17-ին ՊՊԾ գնդի տարածք մտնելու մեջ: Հետագայում նրա մեղադրանքը փոխվեց: Նա այժմ մեղադրվում է «Սասնա ծռերին» օժանդակելու մեջ:

Լուսանկարը՝   photolure.am

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ