News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ադրբեջանում իրենք իրենց փակուղի են մտցնում ռազմատենչ հռետորաբանությամբ եւ ռազմական պատրաստություններով: «Նոյան տապան» պարբերականին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է Սփյուռքի եւ ինտեգրման ինստիտուտի (ԱՊՀ երկրների ինստիտուտ) տնօրեն Կոնստանտին Զատուլինը:

Նրա խոսքով՝ բացի հակամարտող կողմերի միջեւ անվստահությունից, նաեւ անվստահության մեկ այլ մակարդակ կա. լիարժեք վստահություն չկա Մինսկի խմբում, որի համանախագահներն են Ռուսաստանը, ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան:

«Թվում է՝ հենց ղարաբաղյան հարցում են այս երկրների դիրքորոշումները շատ մոտ, քանի որ ռազմական լուծման կողմնակից չեն, նրանց համար բացարձակ հրամայական է ուժի կիրառումից հրաժարվելն ու բանակցային գործընթացի շարունակությունը: Միաժամանակ, Ադրբեջանը մշտապես հայտարարում է Լեռնային Ղարաբաղի հարցը ռազմական ճանապարհով լուծելու պատրաստակամության մասին: Բայց, իրականում, բոլորի համար հասկանալի է, որ Բաքվի այժմյան տնտեսական հնարավորությունները, նավթա-գազային բարձը խոցելի են: Ամեն ինչ լայնածավալ պատերազմի նժարին դնելն ինքնասպանություն կլինի, այդ թվում՝ Ադրբեջանի քաղաքական ռեժիմի համար»,- կարծիք է հայտնել Զատուլինը:

Ըստ նրա՝ այս հակամարտությունում ապակայունացնող գործոն է Թուրքիայի հետաքրքրությունը, որը հայ-ադրբեջանական արձանագրությունների պարագայում տեղի տվեց Ադրբեջանին. «Այդ պատմությունն ադրբեջանական իշխանությունների մոտ պատրանք ստեղծեց, որ կարող են մանիպուլացիայի ենթարկել Թուրքիային. չէ՞ որ հայ-թուրքական արձանագրությունների օգտին հանդես էին գալիս այս աշխարհի ուժեղագույնները: Դրանից հետո Ադրբեջանը կենտրոնացավ Ռուսաստանի վրա՝ կարծելով, որ Մոսկվան ավելի ենթարկվող օղակ է եւ կարելի է ազդել երկրի իշխանությունների կարծիքի վրա: Նման ջանքեր նաեւ այսօր են ձեռնարկվում. առանձին հաջողություններ կան, ինչին ես վերագրում եմ նաեւ 2011 թվականին ԱՊՀ երկրների եւ հայրենակիցների հետ կապերի հարցերի հանձնաժողովի ղեկավարի տեղակալի պաշտոնից իմ ազատումը: 2010 թվականին ես Ադրբեջանում անցանկալի անձ հայտարարվեցի: Բաքվում խանդով են վերաբերվում իմ հայտարարություններին»:

Զատուլինն ընդգծել է, որ Ռուսաստանը հասկանում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման ամբողջ պատասխանատվությունը: «Հետեւելով Հայաստանի հետ դաշնակցային հարաբերությունների առաջնահերթությանը՝ Մոսկվան փորձում է լավ հարաբերություններ պահպանել նաեւ Բաքվի հետ: Ռուսաստանցիներն Ադրբեջանին միայն հետ պահում հակառուսական ճակատ սպրդելուց, բայց ելնում են նաեւ այն հանգամանքից, որ Ադրբեջանի հետ լավ հարաբերությունները, վերջին հաշվով, շահեկան են ոչ միայն այդ երկրի եւ Ռուսաստանի, այլեւ Հայաստանի համար, քանի որ Ադրբեջանին հետ են պահում անշրջահայաց քայլերից: Ցավոք, Ռուսաստանի այս տրամաբանությունը փորձության ենթարկվեց ապրիլին, երբ ռուս-թուրքական հարաբերությունների կտրուկ վատթարացման ֆոնին Ադրբեջանը որոշեց ռազմական արկածախնդրության դիմել: Հայտնի է, որ Հայաստանում Ռուսաստանին քննադատում են այն բանի համար, որ սպառազինության մատակարարմամբ Մոսկվան Ադրբեջանի «բազեների» մոտ գլխապտույտ առաջացրեց: Հնարավոր է՝ հավասարակշռությունն իսկապես խախտվեց: Բայց հարկ է ընդգծել, որ ապրիլյան իրադարձությունների պատասխանատուն ոչ թե Ռուսաստանն է, այլ Ադրբեջանը: Ռուսաստանը եզրակացություններ արեց, նախ՝ ստիպելով դադարեցնել մարտական գործողությունները, երկրորդ՝ հրապակավ հայտարարելով Հայաստանին զենքի մատակարարման մասին: Ներկայում Ռուսաստանի նախագահն ակտիվ ջանքեր է գործադրում՝ ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցությունները տեղից շարժելու համար»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ