News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Եթե փողոցային պայքարում հաջողություններ չարձանագրվեն, ապա ընտրությունները կշարունակեն կեղծվել, ինչպես կեղծվել են վերջին 20 տարվա ընթացքում։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության անդամ, ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Դավիթ Սանասարյանը։

Նշենք, որ «Ժառեանգություն» կուսակցությունը իր անդամներին կալանավորվելուց հետո հայտարարեց, որ հրաժարվում է մասնակցել ՏԻՄ ընտրություններին։ Նրանք այժմ ազատության մեջ են, սակայն կուսակցությունը դեռ չի վերանայել հայտարարությունը։

Հարցին, թե հնարավո՞ր է վերանայեն հայտարարությունն ու մասնակցեն ՏԻՄ ընտրություններին՝ հաշվի առնելով, որ վերջին ընտրությունների ժամանակ մեծ ընտրազանգված ունեին եւ բացի դա պատգամավոր Զարուհի Փոստանջյանը դեռեւս հունիսին պնդում էր, որ իշխանությունը վերցնելու են ՏԻՄ ընտրություններին ակտիվորեն մասնակցելով, Սանասարյանը պատասխանեց.

«Այդ հայտարարությունը քաղաքական գնահատական էր ստեղծված իրավիճակում, երբ ազտազրկել էին կուսակցության առաջնորդներին, բայց թե առաջիկայում կփոխվի, թե ոչ, չգիտեմ։ Այնուամենայնիվ, այս պահի դրությամբ ողջունելի դիրքորոշում է։ «Ժառանգությունը» կողմ է եղել ՏԻՄ ընտրություններին, բայց այս պահի դրությամբ փողոցում պայքարը տանելը կարեւոր է, մենք պետք է կարողանանք փողոցում հաջողություն ունենալ, որից հետո ընտրական տեղամասումերում հաջողություններ կարողանանք ունենալ։ Եթե փողոցում հաջողություն չունենանք, ընտրություները ինչպես որ կեղծվել են 20 տարի շարունակ, այդպես էլ շարունակվելու են կեղծվել»։

Ամեն դեպքում, Դավիթ Սանասարյանը նշեց, որ լինելով Երեւանի ավագանու կազմում, կարողացել են շատ հարցեր բարձրաձայնել ու որոշիչ նշանակություն ունենալ, չնայած որ որոշում կայացնողը իրենք չեն, այլ ՀՀԿ–ական քաղաքապետը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ