News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Եգիպտոսի մատակարարման նախարար Հալեդ Հանաֆին կոռուպցիոն մեղադրանքների ֆոնին հրաժարական է ներկայացրել: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:

«Ամբողջ պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ հեռանում եմ պաշտոնից, որպեսզի պետությունը կարողանա ընտրել մեկին, ով բարեփոխումները շարունակելու պատասխանատվություն կստանձնի»,- Կահիրեում կայացած ասուլիսում հայտարարել է պաշտոնյան:

Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Եգիպտոսի նախագահն արդեն ընդունել է հրաժարականը: Առաջիկայում նախկին նախարարին կարող են հարցաքննության կանչել:

Ավելի վաղ եգիպտական խորհրդարանի պատգամավորներն ու մի շարք լրատվամիջոցներ Մատակարարման նախարարությանը մեղադրել էին ցորենի գնման ժամանակ խարդախության համար, ինչը կարող էր պետությանը տասնյակ միլիոնավոր դոլարների վնաս հասցնել: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ