News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Սասնա ծռեր» խմբի կալանավորված անդամ, ոտքից վիրավոր Հովհաննես Հարությունյանը պատրաստ կլինի վիրահատության մոտ 2 շաբաթից: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունը՝ արձագանքելով Հովհաննես Հարությունյանի պաշտպանի հայտարարություններին, որ նրան պատշաճ բուժօգնություն չի ցուցաբերում:

«Զանգվածային լրատվության միջոցներով հերթական ապատեղեկատվությունն է տարածվել ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում պահվող զինված խմբի անդամ Հովհաննես Հարությունյանի պաշտպան Հայարփի Սարգսյանի  կողմից իր պաշտպանյալին իբր քարանձավային պայմաններում, առանց որեւէ մասնագիտական բուժօգնություն եւ խնամք ցույց տալու պահման վերաբերյալ:

Հասկանալի է, իհարկե, երիտասարդ փաստաբանի` ցանկացած եղանակով ինքնագովազդվելու եւ կայանալու ձգտումը, սակայն Քրեակատարողական ծառայությունը եւս մեկ անգամ վստահեցնում է, որ հնչեցվածն ամբողջովին հերյուրանք է, եւ իրականության հետ որեւէ աղերս չունի:

Ինչ վերաբերում է այն շահարկմանը, թե Հովհաննես Հարությունյանի վիրահատությունը դիտավորյալ է ձգձգվում, եւ իրենք չեն վստահում ոչ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի, ոչ էլ «Էրեբունի» ԲԿ-ի մասնագետներին, եւ պահանջում են իրենց կողմից առաջարկված բժշկի եզրակացությունը, ու իբր խոչընդոտվել է նրա մուտքը քրեակատարողական հիմնարկ, նշենք հետեւյալը:

Հովհաննես Հարությունյանի հարազատների կողմից առաջարկված բժիշկը`Սերոբ Մխչյանը,  երեկ` 24.08.2016թ.,  այցելել է վերոնշյալ կալանավորված անձին, զննել է վերջինիս եւ համակարծիք եղել թե «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի, թե «Էրեբունի» ԲԿ-ի վնասվածքաբանների հետ այն հարցի շուրջ, որ Հովհաննես Հարությունյանը պատրաստ կլինի վիրահատության շուրջ 2 շաբաթ հետո:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերոնշյալ փաստաբանի`ստահոդ լուրեր տարածելու միջոցով հանրությանը մոլորեցնելու գործելաոճը արդեն կրում է շարունակական բնույթ, ներկայումս քննարկվում է ՀՀ փաստաբանների պալատ համապատասխան գրություն ուղարկելու հարցը»,- ասված է հայտարարությունում:

Հիշեցնենք, որ Հովհաննես Հարությունյանի առողջական վիճակը վատացել էր, սակայն պաշտպաններն ահազնագում էին, որ նրան պատշաճ բուժօգնություն չի ցուցաբերվում: Դա նրանք դիտարկում էին որպես խոշտանգում Հովհաննեսի նկատմամբ: 2 օր է՝ «Սասնա ծռերի» աջակիցները բողոքի ակցիաներ են կազմակերպում: Նրանք հանդիպել էին Մարդու իրավունքների պաշտպանի հետ, որը խոստացել էր բողոքին ընթացք տալ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ