News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ռուսաստանն ուշադրություն է հատկացնում իրանական կողմի միայն պաշտոնական հայտարարություններին: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Իրանի պաշտպանության նախարարի խոսքերը, որը Մոսկվային մեղադրել է Համադան բազայի մասին տվյալներ բարձրացնելու համար:

«Ո՞վ է այդ մասին հայտարարել: Ի՞նչ հայտարարություն: Եկեք խոսենք այն մասին, արդյո՞ք այդ հայտարարությունը պաշտոնական է, արտացոլում է երկրի ընդհանուր տեսակետը: Ինձ թվում է՝ դրանից պետք է սկսել: Մենք Իրանի, մասնավորապես՝ պաշտոնատար անձանց հետ կապ ենք պահպանում բոլոր մակարդակներում: Մեր գործողությունները համաձայնեցված են»,- հայտարարել է Զախարովան՝ լրագրողների խնդրանքով անդրադառնալով Իրանի ՊՆ ղեկավարի խոսքերին:

Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ Մարիա Զախարովան նշել է, որ խոսելով առանձին քաղաքական գործիչների հայտարարությունների մասին՝ հարկավոր է առաջին հերթին հասկանալ, արդյո՞ք դրանք արտացոլում են երկրի պաշտոնական տեսակետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ