News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Թուրքիայի հետ հարաբերությունների վերականգնման ընթացքում, որին ուղղված են Մոսկվայի ջանքերը, հարկավոր է հաշվի առնել ե՛ւ փոխադարձ շահերը, ե՛ւ իրական իրադրությունը: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին օգոստոսի 25-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Նրա խոսքով՝ հարաբերությունների կարգավորումը մեկ օրվա հարց չէ: «Շատ դյուրին է հարաբերությունները փչացնելը, դրա համար մի քանի ժամ է հարկավոր, ինչպես պրակտիկան է ցույց տալիս: Ցավոք, սխալներն ուղղելու, եթե դրանք սխալներ են, հարաբերությունները նախկին մակարդակին հասցնելու համար շատ ժամանակ է հարկավոր»,- հայտարարել է Զախարովան:

Պատասխանելով Մոսկվայի եւ Անկարայի հարաբերությունների լիարժեք վերականգնման մասին հարցին՝ նա նշել է, որ ոչ ոք ժամանակը գլխավոր գործոն չի համարում: «Ժամանակը շատ կարեւոր է, որպեսզի պահը բաց չթողնենք: Հարկավոր է լիարժեք վերականգնել հարաբերությունները՝ հաշվի առնելով ե՛ւ փոխադարձ շահերը, ե՛ւ իրական իրադրությունը: Մենք ջանքերը հենց դրան են ուղղված»,- նշել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ