News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

LeakedSource կայքը հաղորդել է Mail.ru-ի ֆորումների եւ խաղերի օգտատերերի ավելի քան 25 մլն հաշիվների արտահոսքի մասին: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:

Mail.ru-ի մամուլի ծառայության տեղեկացմամբ՝ գաղտնաբառերը, որոնց մասին խոսք է գնում LeakedSource-ի հաղորդագրությունում, վաղուց արդեն արդիական չեն: «Դրանք խաղային նախագծերի ֆորումներից հին գաղտնաբառեր են, որոնք ընկերությունը ձեռք բերել տարբեր տարիների: Mail.ru Group-ի բոլոր ֆորումներն ու խաղերը վաղուց անցել են միասնական անվտանգ համակարգի»,- նշել են ռուսական ընկերությունում:

Ներկայում Mail.ru-ն ստուգում է LeakedSource-ի բազաները՝ փորձելով պարզել իր օգտատերերի տվյալների հետ համընկնելու դեպքերը: Ընկերությունը կտեղեկացնի այն օգտատերերին, որոնց տվյալները կհամընկնեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ