News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի ու Կուբայի միջեւ վերջին հիսուն տարում առաջին ուղիղ չվերթը օգոստոսի 31-ին կիրականացնի JetBlue ամերիկյան ընկերությունը, որի օդանավը Ֆորդ Լոդեդեյլից Սանտա Կլարու կժամանի, հայտնել է կղզու տրանսպորտի փոխնախարար Էդուարդո Ռոդրիգեսը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

«Կանոնավոր թռիչքների վերսկսումը դրական քայլ է ու ավանդ երկու երկրների միջեւ հարաբերություններ բարելավման գործընթացում»,- մեջբերում է Globovision հեռուստաալիքը Ռոդրիգեսի հայտարարությունը լրագրողներին:

Այս չվերթը կդառնա 1963 թ սկսած ԱՄՆ-ի ու Կուբայի միջեւ առաջին կանոնավոր չվերթը: Երկրների ձեռք բերած պայմանավորվածության համաձան՝ չվերթների ամենօրյա ընդհանուր քանակը կարող է հասնել մինչեւ 110-ի՝ 10 ական չվերթ Կուբայի յուրաքանչյուր միջազգային օդանավակայան: Ընդ որում դեռ վերջնականապես չի լուծվել ԱՄՆ-ից Հավանա թռիչքների հարցը: Մինչեւ հոկտեմբերի 29-ը չվերթների ընդհանուր քանակը ժամանակավորապես օրական 11 կկազմի:

ԱՄՆ-ն ու Կուբան 2014-ի վերջին հայտարարել են, որ սկսում են աստիճանաբար կարգավորել հարաբերությունները: Երկրներն արդեն վերականգնել են դիվանագիտական հարաբերությունները, Հավանա է ժամանել ԱՄՆ նախագահ ԲԱրաք Օբաման: ԱՄՆ-ն նաեւ թուլացրել է որոշ պատժամիջոցներ Կուբայի դեմ, չնայած արդեն ավելի քան կես դար գործող առեւտրային էմբարգոն դեռ ուժի մեջ է մնում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ