Սեուլից 50 կմ արեւելք ծառերից մեկի վրա հայտնաբերվել է ճապոնակորեական Lotte Group կոնգլոմերատի խորհրդի նախագահի տեղակալ Ին Վոն Լիի մարմինը, հայտնում է Yonhap–ը:
Ճշգրտում են, որ մի քանի ժամ անց նա պետք է պատասխաներ հարավկորեական դատախազների հարցերին ՝ բարեգործական հիմնադրամների, միջոցների հափշտակման ու հարկերից խուսափելու մասին:
Ոստիկանությունը նաեւ մահառաջի գրություն է հայտնաբերել, սակայն դրա բովանդակությունը չեն հրապարակել: