Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ օգոստոսի 26-ին, ժամը 09.21-ին ահազանգ է ստացվել, որ Վարդենիս-Շատվան ճանապարհահատվածի 6 կմ-ում նկատվել է տղամարդու դի:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Հայտնաբերվել է Շատվան գյուղի բնակիչ 75-ամյա Վ. Գ.-ի դին: