News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Թուրքական սահմանափակ թվով զինուժի մուտքը Սիրիայի Ջերաբլուս ավան տեղի է ունեցել Սիրիայի նախագահի, ՌԴ–ի, Իրանի ու ԱՄՆ–ի համաձայնությամբ։ Նման տեսակետ, այսօր՝ օգոստոսի 26–ին, լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը։

Թուրքագետի խոսքով՝  Սիրիա ներխուժման հիմնական թիրախը Թուրքիայի համար եղել են քրդերը։  «Սիրիայի հյուսիսում՝ Թուրքիայի հարավային սահմանների երկայքնով ԱՄՆ–ի ու ՌԴ–ի կողմից աջակցություն ստացող Սիրիայի քրդերի զինված ստորաբաժանումները հաջողություններ էին գրանցում եւ Թուրքիայի սահմանով քրդական ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքներով միջանցք էին ստեղծում։  

Քրդերն արդեն ստեղծել են ինքնահռչակ ինքնավարություններ, սակայն այդ ինքնավարությունները չունեն ցամաքային կապ միմյանց հետ, որի համար էլ գործողություններ են իրականացնում՝ բոլոր ինքնավարությունները ցամաքային կապով կապելու համար»,–նշեց Իսպիրյանը՝ շեշտելով, որ տարածաշրջանի բոլոր խաղացողների հետ Թուրքիան համաձայնության է եկել գործողություն իրականացնելու համար։

Ըստ թուրքագետի՝ Թուրքան  համաձայնության է եկել Իրանի, ՌԴ–ի, ԱՄՆ–ի եւ նույնիսկ Սիրիայի նախագահի հետ։ Նրա խոսքով՝ օրեր առաջ Թուրքիայի ազգային հետախուզության ծառայության փոխտնօրենը Դամասկոսում հանդիպումներ է անցկացրել, իսկ դրանից օրեր առաջ էլ Էրդողանի կողմից ուղարկված պատվիրակությունը հանդիպել է Բաշար Ասադի հետ։

Թուրքագետը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ «Իսլամական պետությունը» առանց ճակատամարտի ժամերի ընթացքում լքել է Ջերաբլուսը, երբ այլ դեպքերում շաբաթներ են անհրաժեշտ եղել ԻՊ–ից որեւէ քաղաք վերցնելու համար։

Իսպիրյանը Թուրքիայի գործողությանը ՌԴ–ի ու Սիրիայի արձագանքը որպես հերթապահ հայտարարություն անվանեց։ Նա շեշտեց, որ թեպետ ՌԴ–ի համաձանությամբ է տեղի ունենում գործողությունը, սակայն գիտակցելով, որ Թուրքիան անվտահելի գործընկեր է եւ կարող է դուրս գալ պայմանավորվածությունների շրջանակից, նման հայտարարություն արեց՝ ապահովելու հետագայում Թուրքիայի գործողություններին միջամտելու իր հնարավորությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրաքն առաջին անգամ երկար տարիներ հետո ստեղծել է 2 ռազմակայան Թուրքիայի հետ սահմանին. Hürriyet
Իրաքը երկու ռազմակայան է ստեղծել Թուրքիայի սահմանին...
Թուրքիան ինքնուրույն գործողություն կիրականացնի Իրաքում, Քուրդիստանի աշխատավորական կուսակցության դեմ. ԶԼՄ
Թուրքական բանակն ինքնուրույն գործողություն կիրականացնի Իրաքում...
Թուրքիայում ոստիկանները 9 քուրդ լրագրող են ձերբակալել
Անկարայում, Ստամբուլում եւ Ուրֆայում...
Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան համատեղ ջանքերով վերջ կդնի PKK-ի ներկայությանը իր սահմաններին
Նրա կարծիքով, PKK-ն վտանգ է ներկայացնում Իրաքի կայունության, զարգացման և խաղաղության համար
Ստամբուլում Նովրուզի տոնակատարությանից հետո ձերբակալվել են բազմաթիվ քուրդ մասնակիցներ
Ոստիկանությունը ձերբակալությունների ժամանակ ուժ է կիրառել նաեւ լրագրողների նկատմամբ...
Իրաքը պատրաստ է աջակցել Քրդական բանվորական կուսակցության դեմ Թուրքիայի ռազմական գործողությանը. ԶԼՄ-ներ
Իրաքի կառավարությունը դեռ պաշտոնապես չի մեկնաբանել հրապարակումը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ