News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ստուգում է իրականացրել «Սաս-Գրուպ» ՍՊԸ-ին պատկանող աղցանի արտադրամասում՝ բացահայտելու նպատակով նախկին ստուգմամբ հայտնաբերված խախտումների վերացման վերաբերյալ 2016 թվականի օգոստոսի 2-ի «Արտադրական գործունեության առանձին գործառույթը կասեցնելու, արտադրանքի իրացումն արգելելու, օգտահանելու կամ ոչնչացնելու մասին» որոշման պահանջների կատարման փաստը:

ՍԱՊԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ նկատի ունենալով, որ ընկերությունը կատարել է Ծառայության հանձնարարականները, այդ թվում` թողարկելով փորձնական արտադրանք եւ ներկայացնելով այն լաբորատոր փորձաքննության, կասեցված արտադրատեսակների արտադրությունը համապատասխանեցրել է Մաքսային Միության ՏԿ 021/2011-ով, ՏԿ 033/2013-ով եւ 034/2013-ով  սահմանված պահանջներին, Ծառայության պետի որոշմամբ վերացվել է սահմանված կասեցումն ու իրացման արգելքը:

Հիշեցնենք, որ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը «Սաս-Գրուպ» ՍՊԸ-ին պատկանող արտադարամասում ստուգումների ընթացքում հայտնաբերել էր խախտումներ՝ դրանց վերացման համար ժամկետ սահմանելով օգոստոսի 15-ը:

Տպել
Ամենաշատ