News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հայաստանի հասարակությունում թույլ է նախկին բանտարկյալների վերաինտեգրումը: Այս մասին այսօր՝ օգոստոսի 26-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է հոգեբան Սամվել Խուդոյանը:

Նրա խոսքով, նախկին բանտարկյալներից հեռու են մնում գործատուները, նրանց փորձում են հեռացնել անգամ սեփական ընտանիքում: Հատկապես դա վերաբերում է կին բանտարկյալներին, հավելել է Խուդոյանը:

Հենց այդ պատճառով, ըստ հոգեբանի, շատ նախկին բանտարկյալներ ենթագիտակցորեն, իսկ ոմանք էլ գիտակցված, ձգտում են վերադառնալ բանտ, որտեղ նրանք իրենց համար գոնե ինչ-որ ապագա են տեսնում:

«Դուս գալով բանտից, մարդիկ հարցնում են՝ ինչ անենք ազատության մեջ, երբ ոչ մեկին պետք չենք»,-նկատել է Խուդոյանը՝ հավելելով, որ այս խնդիրը հատկապես արդիական է մինչեւ 30 տարեկանների մոտ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ