News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը


Սաքրամենթոյի շրջանում (Քալիֆորնիայի նահանգ) տղամարդը հրդեհված մեքենայից երկու մարդու է հանել, հայտնում է SlavicSac.com պորտալը:

Հաղորդվում է, որ հրդեհով վթարը տեղի է ունեցել Ջեքսոն եւ Իգլզ-Նեսթ փողոցների խաչմերուկում: Գրիգորի Սույանշալիեւը մոր՝ Նադեժդայի հետ ընթացել է Sunrise փողոցի կողմից՝ սլավոնական եկեղեցու ուղղությամբ, երբ կողքից ընթացող հուղարկավորության մեքենան չի կանգնել Stop նշանի մոտ: Գրիգորին ստիպված էր մանեւրել, սակայն բախումն անխուսափելի էր:

Քալիֆորնիայի ճանապարհային ոստիկանության սպաների խոսքով՝  «Հոնդա»-ն եւ տուժողների մեքենան հարվածից թռել են դեպի ճամփեզր, որտեղ վերջինը հրդեհվել է:

Այդ ժամանակ Գրիգորին իր ծռմռված «Հոնդա»-ից դուրս է թռել, համոզվել, որ մայրն անվտանգության մեջ է եւ այրվող մեքենայից երկու մարդկանց դուրս է բերել:

Վթարի չորս մասնակիցները տարբեր աստիճանի կոտրվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, նրանցից ոչ մեկը լուրջ վնասվածք չի ստացել: Քալիֆորնիայի ճանապարհային ոստիկանությունը հետաքննություն է կատարում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սիսիանում նռնակի պայթյունից մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը․ նախաձեռնվել է քրվարույթ
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի...
Հեռախոսով հայհոյել են իրար, հետո վիճաբանել, որի ժամանակ 42-ամյա տղամարդը առարկայով հարվածել, սպանել է համաքաղաքացուն
2024 թվականի մայիսի 1-ին՝ ժամը 23։20-ին, ահազանգ է ստացվել, որ նշված հասցեից անգիտակից վիճակում, «կրծքավանդակի...
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Ապրիլի 30-ին Պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները տեղեկություն...
Բեռլինի գործարաններից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել
Այս պահին հրշեջ-փրկարարները սուր ծխի պատճառով չեն կարողանում մուտք գործել արտադրական օբյեկտի տարածք...
Մոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել, կա ՔԿՀ-ում գտնվող ու գործին ներգրավված անձ. Վարդապետյան
Հիշեցնենք՝ համացանցում նախորդ տարի տեսանյութ էր տարածվել, որտեղ կինը ֆիզիկական բռնության էր ենթարկում անչափահաս աղջիկ երեխայի, հարվածում…
Երևան-Իջևան ճանապարհին «Renault»-ն դուրս է եկել ճանապարհից և բախվել հողաթմբին. կան վիրավորներ
Մայիսի 3-ին, ժամը 13:32-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության...
Ամենաշատ