News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Կուբան եւ ԱՄՆ-ը պատրաստվում են ավիացիոն հաղորդակցությունից հետո երկու երկրների միջեւ վերականգնել լաստանավայինը: Ինչպես հայտնել է Sunshine State News պորտալը, ԱՄՆ մի շարք լաստանավային ընկերություններ, օրինակ՝ Direct Ferries-ը, արդեն սկսել են շուկայի ուսումնասիրմամբ զբաղվել՝ որոշելու համար առաջին հերթին ԱՄՆ տուրիստական ֆիրմաների կողմից այդպիսի փոխադրամիջոցի ծառայությունների պահանջարկի առկայությունը:

2015 թվականին ԱՄՆ պետքարտուղարությունը չորս ընկերությունների թույլտվություն տվեց լաստանավային փոխադրումներ կատարելու Ֆլորիդայի նահանգի հարավի եւ Կուբայի միջեւ: Սակայն Կուբայի կառավարությունը իր նավահանգիստներ նավերի մուտքի համաձայնություն դեռեւս չի տվել:

Պորտալի տեղեկություններով՝ առաջին երթուղիները Հավանան կմիացնեն ԱՄՆ Էվերգլեյդս եւ Քի-Ուեսթ նավահանգիստների հետ: Պլանավորվում է նաեւ Կուբայի հետ լաստանավային հաղորդակցություն հաստատել Մայամիից, Մանաթա, Թամփա եւ Սենթ Պեթերսբերգ նավահանգիստներից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ