News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Զանգվածային անկարգություններին մասնակցելու մեջ մեղադրվող՝ «Ոտքի Հայաստան» նախաձեռնության անդամ Դավիթ Հովհաննիսյանը կմնա կալանքի տակ: Այսօր՝ օգոստոսի 26-ին, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժել է նրա խափանման միջոցը փոխելու վերաբերյալ պաշտպանի՝ Հովիկ Արսենյանի միջնորդությունը:

«Դատարանը առաջնորդվել է մի բանով՝ երկու ոստիկանից ցուցմունք են վերցրել, որոնք ասել են, թե այնտեղ տեսել են ու ճանաչել Դավիթ Հովհաննիսյանին: Խառնել են ամեն ինչ, քաղաքական աստառ տվել ամեն ինչին: Չենք հավատում դատարանների անկողմնակալությանը, բայց այս աստիճանի էշը թարս նստել չի լինի: Խաղաղ երթին մասնակցությունը չի նշանակում մասնակցել զանգվածային անկարգություններին: Զանգվածային անկարգություններ չեն եղել, այնտեղ բանակցություններ էին գնում ոստիկանության եւ առաջինն շարքերում գտնվողների միջեւ»,- լրագրողների հետ զրույցում ասաց Հովիկ Արսենյանը:

Դավիթ Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225 հոդվածի երկրորդ մասով, այն է՝ զանգվածային անկարգություններին մասնակցելը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ