Գերմանիայի ոստիկանությունը Բեռլինում հազարավոր մարդկանց է տարհանել: Պատճառը Երկրորդ աշխարհամարտի ժամանակների ավիառումբի հայտնաբերումն է: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով իրավապահ մարմինների հաղորդագրությունը:
Տարհանումը սկսվել է տեղական ժամանակով 16:15-ին: Խորհրդային ռումբը հայտնաբերվել է մայրաքաղաքի Պրենցլաուեր Բերգ շրջանում:
Ամենայն հավանականությամբ, ռումբը հենց տեղում են վնասազերծելու: