News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Քալիֆորնիայում պայթյուն է տեղի ունեցել նահանգի խոշորագույն Tesoro  ընկերության նավթավերամշակման գործարանում, հայտնում են տեղական իշխանությունները: Քարսոն քաղաքում գտնվող գործարանում պայթել է նավթամթերքի պահեստարանը: BBC-ի փոխանցմամբ՝ այնուհետեւ հրդեհ է սկսվել:

Ականատեսներն ասել են, որ պայթյունից հետո օդում քիմիական ամպ է հայտնվել: Los Angeles Times-ն իր կայքում պայթյունի վայրից տեսակադրեր է հրապարակել: Քաղաքում սմոգ է նկատվել: Դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների ծառայությունները:

Շերիֆի դեպարտամենտը պայթյունի շուրջ 40 կմ շառավղով գտնվող մարդկանց կոչ է արել տներից դուրս չգալ: Tesoro ընկերությունում առայժմ չեն կարող հայտնել պատահարի պատճառը: Նրա ներկայացուցիչները հավաստիացրել են, որ հետեւում են օդի վիճակին, որտեղ տոքսինների մակարդակի վտանգավոր բարձրացում դեռ չեն նկատել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ