News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Չինաստանի բնակիչը ցանկացել է «ոչնչացնել» համացանցը՝ ծաղրի առարկա չդառնալու համար: Kotaku պորտալը հայտնում է, որ տղամարդը վնասել է տեղական փրովայդերի սարքավորումը, որպեսզի իր մասնակցությամբ հոլովակի պատճառով ծաղրի առարկա չդառնա: Նրան նկարահանել էին քաղաքային հրապարակում պարելիս, իսկ այդպիսի զվարճությամբ այստեղ նախընտրում են տարեց կանայք զբաղվել:

Տղամարդը նկատել է, որ անցորդներն իր վրա ծիծաղել են եւ լուսանկարել պարելիս: Այդ պատճառով նա որոշել է «ոչնչացնել» համացանցը՝ վնասելով կապի օպտոմանրաթելային գծերը: Նրան, սակայն, ոստիկանությունը ձերբակալել է: Տեղական իշխանությունները պատճառված վնասը 100 հազար յուան են (մոտ 15 հազար դոլար) են գնահատել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ