News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Բուլղարիայի Կյուստենդիլ քաղաքի մասնագետները վառելիքի նոր տեսակ են ստեղծել հակակարկտային հրթիռների համար: Դրա հիմքում կեռասի պտուղների վերամշակումից ստացված նյութն է, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Դա այսօր հակակարկտային հրթիռների համար գործածվող պինդ վառելիքի էկոլոգիական փոխարինող կարող է լինել: Գլխավոր առավելությունը թունավոր քլորային արտանետումների բացակայությունն է: Բացի դրանից նոր վառելիքը շատ ավելի էժան է ու հեշտ է պահպանվում, հայտնել է Standart թերթին Քրիստոֆեր Սկանդալիեւը, «Զոդիակ» աէրոտիեզերկան տեխնոլոգիաների ակումբի ղեկավարներից մեկը, որտեղ էլ հենց ստեղծվել է այս վառելիքը: Նա ճշգրտել է, որ նոր վառելիքով աշխատող փորձարարական հակակարկտային հրթիռի փորձարկումները հաջող են անցել:

Վառելիք ստանալու համար գործածում են ցածրորակ պտուղներ՝ գերհասունացած, փտած, չորացած, որոնք առաջ պարզապես դեն էին նետում: Կեռասի առաջնային վերամշակումից հետո ստացվում է բիոզանգված, որը շաքարի մեծ պարունակություն ունի, որից էլ հետագայում ստանում են վառելիքը: Նման նյութի մի քանի գդալ բավական է, որպեսզի երկու կիլոգրամանոց հրթիռը ավելի քան 600 մետր բարձրություն հաղթահարի:

Կարկտի դեմ պայքարից բացի նման մինի հրթիռները կարող են ծառայել ամենատարբեր գիտական նպատակների համար, նշել են Կյուստենդիլի նորարարները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրախորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում դադարեցնել էներգետիկ ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունը
Բացի այդ, բանաձևում նշվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումները անհամատեղելի են այդ երկրում COP29 համաժողովի նախապատրաստման հետ
Քննարկվել է Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման հարցը. ՏԿԵՆ
Հանդիպման ժամանակ քննարկվել են Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի...
Հայաստանի խորհրդարանի խոսնակ. Ադրբեջանից գազ գնելը շատ լավ տարբերակ է
Ես շատ դրական եմ վերաբերվում դրան․․․
Brent նավթը թանկացել է մինչև 88,2 դոլար մեկ բարելի դիմաց
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի հունիսյան ֆյուչերսների գինը մեկ բարելի դիմաց կազմում է 88,17 դոլար
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Իջևանում, Երևանում, Գյումրիում և Սպիտակում
Նոր կառուցված գազասպառման համակարգը գործող ցանցին ներմիացման...
Brent-ը թանկացել է մինչև 88,48 դոլար մեկ բարելի դիմաց
Brent-ի հունիսյան ֆյուչերսները Լոնդոնի ICE Futures բորսայում թանկացել են 0,06 դոլարով
Ամենաշատ