News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մինչեւ 2017 թվականի սկիզբ հետաձգել է կանցլերի պաշտոնին իր վերստին հավակնության հարցի լուծումը, հայտնում է Der Spiegel-ը: Հետաձգումը կապված է այն փաստի հետ, որ նախ Քրիստոնեա-դեմոկրատական միություն-Քրիստոնեա-սոցիալական միություն դաշինքի նախագահ իր գործընկեր Հորսթ Զեեհոֆերը պետք է կողմնորոշվի՝ ՔՍՍ-ն կրկին կպաշտպանի՞ Մերկելի թեկնածությունը, իսկ դա կլինի միայն հաջորդ տարվա գարնանը:

Մերկելի շրջապատում անհանգստանում են, որ նրա քաղաքական դիրքը կարող է խարխլվել, եթե նա հայտարարի իր մտադրության մասին, որ առանց Զեեհոֆերի աջակցության ցանկանում է կրկին պայքարել դաշնային կանցլերի պաշտոնի համար:

Անգելա Մերկելը նախատեսում էր իր պլանների մասին նախապես հրապարակավ հայտարարել 2016-ի սկզբին, սակայն որոշումը հետաձգել էր մինչ աշուն՝ միգրացիոն ճգնաժամի եւ ՔՍՍ-ի հետ հակամարտության պատճառով: Այժմ այն կրկին հետաձգվել է միչեւ 2017-ի սկիզբը:

Անգելա Մերկելը Գերմանիայի կառավարությունը ղեկավարում է 2005 թվականից՝ աելի երկար, քան Եվրոպայի երկրներից որեւէ մեկի կառավարության ղեկավարը: Եթե նա նաեւ 2017-ի ընտրություններից հետո մնա կանցլերի պաշտոնին, ապա կկրկնի Հելմութ Քոլի ռեկորդը, որը Գերմանիայի կանցլերն է եղել 16 տարի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ