News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Առնետները ունակ են կանխագուշակել եղանակը: Էվանսթոնեի Հյուսիսարեւմտյան համալսարանի կենսաբանները վստահեցնում են, որ առնետները կարողանում են զգալ քամու ուժը, խոնավությունն ու ջերմասսստիճանը ու այդ տեղեկությունները գործածում են կլիմայական փոփոխությունները հասկանալու համար, հայտնում է Planet Today–ը

Առնետները դրա համար գործածում են իրենց բեղերը: Գիտնականնները ուսումնասիրել են մի քանի առնետների: Փորձի ժամանակ առնետներին բաց են թողել սեղանի վրա, իսկ շուրջը օդ փչող սարքեր դրել, որոնցից մեկը ժամանակ առ ժամանակ միացվում էր: Նրանք պետք է ընտրեին ճիշտ սարքը: Առնետները արագ կատարել են այդ առաջադրանքը, բայց երբ նրանց բեղերը կտրել են, նրանց համար դժվարացել է օդ փչող սարքը գտնելը:

Գիտնականները եկել են այն եզրակացության, որ առնետները նախընտրում են հենց բեղերն օգտագործել, այլ ոչ թե մյուս զգայարանները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ