News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում տեղի է ունեցել երդման արարողություն, որին մասնակցել են 2016թ.-ին ռազմական համալսարան եւ արտերկրի ռազմաուսումնական հաստատություններ ընդունված կուրսանտները:

Կուրսանտներին շնորհավորել են ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, ռազմական համալսարանի պետ, գեներալ-մայոր Արմեն Ղահրամանյանը՝ մաղթելով նրանց հաղթական երթ թե´ ուսումնառության, թե´ հետագա զինվորական ծառայության ընթացքում: «Բարի երթ ձեզ, սիրելի կուրսանտներ, արդյունավետ ուսումնառություն եւ բարի ծառայություն՝ ի փառս Հայաստանի Հանրապետության: Եվ թող ձեզ ոգեշնչեն հայ զենքի փառահեղ հաղթանակները, թող աներեր լինի ձեր բազուկը, իսկ այսօր ստացած զենքով նաեւ թող գծվի ու ամրագրվի մեր օրերի քաջերի նոր սահմանը»,-կուրսանտներին ուղղված ողջույնի խոսքում նշել է Դավիթ Տոնոյանը:

Այս տարի ռազմական համալսարանի կուրսանտների շարքերը համալրել են նաեւ իգական սեռի 11 ներկայացուցիչներ, ովքեր ուսումնառության ավարտին կհամալրելեն ՀՀ զինված ուժերի սպայական կազմը:

Ռազմական համալսարանում տեղի ունեցած երդմնակալության արարողությունից հետո կուրսանտները Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում մասնակցել են զինվորական ուխտի եւ մոմավառության արարողությանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ