News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Տոկիոյում նոր թրենդ է՝ լուսանկար վակուումային փաթեթավորումով: Լուսանկարիչ Խալ Կավագութին մարդկանց տեղավորում է վակուումային փաթեթների մեջ, որոնցից նախապես հանում է օդը: Նա ընդամենը չորս վայրկյան ժամանակ ունի լուսանկարելու համար, հակառակ դեպքում մարդիկ կխեղդվեն: Դրա համար էլ նրա կողքին միշտ ֆելդշեր կա, ով հարկ եղած դեպքում օգնության հասնի , գրում է NNM պորտալը:

Չնայած այս մտահղացման վտանգավորությանը՝ լուսանկարները մեծ պահանջարկ ունեն: Խալ Կավագութին ասում է , որ այդ ձեւով ինքը սիրահարներինն թույլ է տալիս արտահայտել իրենց մտերմությունն ու զգացմունքների ուժգնությունը: «Սկզբում ես զրուցում եմ զույգերի հետ ու պատմում նրանց, թե ինչ է կատարվելու: Հետո փորձում ենք...Հետո նրանք մտնում են փաթեթի մեջ ու ես փոշեկուլի միջոցով դրա միջից հանում եմ օդը: Դա ինձ տալիս է 4 վայրկյան, լուսանկար ստեղծելու համար»: Զույգը պետք է շունչը պահի տասը կամ ավելի վայրկյան , երբ կատարվում է այդ ամբողջ պրոցեսը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ