News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Համակարգչային տեխնիկայի մասնագետ՝ ժամանակակից նոթբուքերի նախատիպ Compass-ի հեղինակ բրիտանացի Ջոն Էլենբին մահացել է 75 տարեկան հասակում, հայտնում է The New York Times-ը:

Նրա մահվան մասին տեղեկությունը հաստատել է որդին՝ Թոմասը: Էլենբին Սան Ֆրանցիսկոյի իր տանը մահացել է օգոստոսի 17-ին, սակայն նրա մահվան պատճառը դեռեւս հաստատված չէ:

1980-ական թվականների սկզբին նա Քալիֆորնիայում հիմնել է Grid Systems ընկերությունը, իսկ ինժեներների եւ դիզայներների թիմում վերցրել է Ուիլյամ Մոգրիջին: Նրանք միասին մշակել են առաջին շարժական Compass համակարգիչը, որը շուկա է մտել 1982 թվականին:

Պարբերականը նշում է, որ այս համակարգիչը «իր ժամանակից շատ ավելի վաղ է» հայտնվել: Այն օգտագործվել է խոշոր ընկերություններում, Սպիտակ տանը եւ Պենտագոնի աշխատակիցների կողմից, նաեւ Challenger շաթլում՝ տիեզերագնացների կողմից:

Գնի պատճառով՝ 8150 դոլար, համակարգիչը տարածված էր ոչ թե սովորական գնորդների, այլ զինվորականների եւ Վաշինգթոնի հատուկ ծառայությունների շրջանում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մխիթար Հայրապետյանը և Վասիլիս Մարագոսը քննարկել են ՀՀ-ԵՄ բազմակողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյան...
Վահագն Խաչատուրյանը բարձր է գնահատել ՏՏ, կրթության, սոցիալական ոլորտներում «Սինոփսիսի» ակտիվ գործունեությունը
Սասին Ղազին նշել է, որ «Սինոպսիս Արմենիան» ընկերության մեծ ընտանիքում իր ուրույն և առաջատար դիրքն ունի, ինչը երկկողմ սերտ համագործակցության…
Reuters. ԱՄՆ-ն կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Չինաստանի դեմ արհեստական ​​ինտելեկտի տեխնոլոգիաների ոլորտում
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը նախապատրաստում է միջոցառումների...
Ռուստամ Բադասյանն այցելել է Դիջիթեյն (ֆոտո)
Պետությունը միշտ պատրաստակամ է և բաց բիզնեսի հետ երկխոսության համար...
Կապահովվի ՏՏ ոլորտի առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության ֆինանսավորումը
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 8-ի նիստում վերաբաշխման միջոցով գումար...
Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի մրցանակակիրներին կտրամադրվի անվանական կրթաթոշակ. ԿԳՄՍՆ
ԿԳՄՍ նախարարի հրամանով Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի…
Ամենաշատ