News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Շիրակի մարզի Արթիկ համայնքում ընտրապայքարը ուշագրավ ընթացք է ստանում։ Իշխանությունը սատարում է նախկին ԲՀԿ–ականին, իսկ ԲՀԿ–ի ցուցակը հնարավոր է՝ գլխավորի իշխող կուսակցության ներկայացուցիչը։

NEWS.am–ի տեղեկություններով՝ նախկին պատգամավոր Մխիթար Վարագյանը, որը Արթիկի նախկին քաղաքապետ ՀՀԿ–ական Խաչատուր Վարագյանի եղբայրն է, առաջարկել է լինել «Բարգավաճ Հայաստան»-ի թեկնածուն, որի շուրջ կուսակցությունում դեռեւս վերջնական համաձայնություն չկա։  ԲՀԿ ղեկավարը NEWS.am–ի հետ զրույցում չհերքեց տեղեկությունը՝ նշելով, որ Մխիթար Վարագյանի հետ իր գործընկերները  որոշակի քննարկումներ ունեցել են, սակայն դեռ վերջնական որոշում չկա, այն կհրապարակվի առաջիկայում։

«Թույլ տվեք այս պահին Ձեր հարցին չպատասխանել, մեկ բան հստակ է՝ «Հանրապետական» կուսակցության որեւէ անդամի, բնականաբար, մենք չենք կարող առաջադրել կամ պաշտպանել, իսկ Մխիթար Վարագյանի հետ որոշակի քննարկումներ իմ գործընկերները ունեցել են, անձամբ ես՝ ոչ, ավելին չեմ կարող հիմա ասել։ Արթիկի հետ կապված վերջնական որոշումը կլինի առաջիկայում»։

Նշենք, որ Արթիկում առաջադրվելու է Աժ պատգամավոր, նախկին ԲՀԿ–ական Մուշեղ Պետոյանը, որին սատարելու է ՀՀԿ–ն։  Վերջինս ԲՀԿ–ն լքել էր Գագիկ Ծառուկյանի հետ տեղի ունեցած հայտնի փետրվարյան դեպքերից հետո։

Վարագյանը եւ Պետոյանը հին քաղաքական հակառակորդներ են։ Այս տարածքում թե քաղաքապետի, թե խորհրդարանական ընտրություններում նրանք պայքարի մեջ են դեռեւս նախորդ ընտրություններից։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դեռ վաղ է խոսել ընտրություններն ամբողջությամբ էլեկտրոնային հարթակներ տեղափոխելու հնարավորության մասին. ԿԸՀ նախագահ
Այս ընտրակարգն ունի մեկ շատ լուրջ թերություն, այն է՝ հնարավոր չի լինի կրկնակի ստուգել ընտրություններին մասնակցած անձի իսկությունը...
Ընտրական համակարգը միշտ պատրաստ է ընտրություն կազմակերպելուն. ԿԸՀ նախագահը՝ արտահերթ ընտրությունների մասին
Freedom House-ը հղում էր արել հասարակական կազմակերպությունների...
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2022-2023 ԿԸՀ թվականների գործունեության հաղորդումը
ԿԸՀ նախագահը նախ հիշեցրել է, որ գործող հանձնաժողովն իր լիազորությունները ստանձնել է 2022-ի հոկտեմբերին, հետևաբար գործող հանձնաժողովի գործունեության...
ՄԱԿ-ի ներկայացուցիչներն ուզում են Ընտրական օրենսգրքի նախագծի առանցքային փոփոխություններին ծանոթանալ գրավոր ընթացակարգով
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 20-ին հյուրընկալել է ՄԱԿ...
Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները խիստ խնդրահարույց են. ՀԿ-ների հայտարարությունը
ՀՀ Արդարադատության նախարարությունը շրջանառել է «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ...
Վերին Դվին և Արզնի համայնքների քվեարկության վերջնական արդյունքները հայտնի են
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի…
Ամենաշատ