News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Բավարիայի Ֆինանսների նախարար Մարկուս Զյոդերը մտադիր է առաջիկա երեք տարիներին հայրենիք վերադարձնել հարյուր հազարավոր փախստականների, որոնք Գերմանիա են ժամանել: «Բոլորովին այլ մշակույթ ներկայացնող այսքան մեծ քանակության մարդկանց նույնիսկ ցանկության դեպքում չի հաջողվի հաջողությամբ ինտեգրվել »,- պարզաբանել է քրիստոնեա-սոցիալական քաղաքական գործիչը Der Spiegel ամսագրին տված հարցազրույցում, հայտնում է DW–ը

Զյոդերը նշել է, որ Գերմանիայի ՆԳՆ հավաստիացումով արդեն այսօր Աֆղանստանի ու Իրաքի նման երկրների տարածքում կան անվտանգ ռեգիոններ: «Մի օր պատերազմը Սիրիայում կավարտվի: Ապաստան տրամադրելու մասին օրենքում ասվում է, որ փախուստի պատճառների անհետացման դեպքում մարդիկ պետք է վերադառնան իրենց հայրենիք, ու այդ դրույթով է պետք առաջնորդվել ընտանիքների վերամիավորման հարցում»,- շեշտել է Բավարիայի Ֆինանսների նախարարը:

2015-ին Գերմանիա է ժամանել մոտ մեկ միլիոն փախստական:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ