News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Անդրեաս Ղուկասյանի առողջական վիճակը բավարար է։ Այդ մասին հայտնել է Քրեակատարողական ծառայությունը՝ ի պատասխան ՀՀ ԱՆ  «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Անդրեաս Ղուկասյանի առողջական վիճակի վերաբերյալ վերջինիս կնոջ՝ Անահիտ Թարխանյանի՝ ՄԻՊ աշխատակազմ ներկայացրած դիմումի մեջ հնչած մտահոգությունների։

«Չնայած երեկ՝ օգոստոսի 26-ին,  բժշկական աշխատանքային հանձնաժողովը արդեն իսկ զննել էր Անդրեաս Ղուկասյանին եւ եզրակացրել, որ  վերջինիս առողջական վիճակը բավարար է, եւ բողոքներ չէին հնչել նաեւ Անդրեաս Ղուկասյանի կողմից, այնուամենայնիվ, հընթացս Անդրեաս Ղուկասյանի կնոջ դիմումի, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի միջնորդությամբ այսօր Անդրեաս Ղուկասյանը ենթարկվել է արյան եւ մեզի լաբորատոր հետազոտության, ինչի արդյունքում պարզվել է, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Անդրեաս Ղուկասյանի արյան եւ մեզի կլինիկական ցուցանիշները գտնվում են նորմայի սահմաններում:

Առաջիկա աշխատանքային օրերին կկատարվեն այլ անհրաժեշտ հետազոտություններ եւս»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ