News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի բնակիչը միջինը տարեկան ընդամենը մոտ 300 գրամ մեղր է ուտում: Այս մասին NEWS.am–ի թղթակցին ասել է Հայաստանի մեղվաբույծների միության նախագահ Թելման Նազարյանը:

Նրա հաշվարկներով, Հայաստանի տնտեսություններում գործում է մոտ 200 հազար մեղվաընտանիք, որոնցից յուրաքանչյուրը միջինը 7-10 կգ մեղր է տալիս: Եթե բազմապատկենք մեղվաընտանիքների թվով եւ բաժանենք մարդկային ընտանիքների թվին, ապա կստացվի տարեկան շուրջ 300 գրամ (3 միլիոն բնակչության հաշվարկով):

Նույնիսկ եթե այդ թիվը ( 3 միլիոնը) փոքր-ինչ նվազեցնենք՝ հանելով արտագնա աշխատողներին, ինչպես նաեւ նրանց, ովքեր մեղր չեն ուտում (փոքր երեխաներին ու մեղրի նկատմամբ հակացուցումներ ունեցողներին), միեւնույն է՝ կյանքը մեղր ու շաքար չի, ընդ որում՝ բառիս բուն իմաստով:

«Այստեղ մեծածավալ արտահանման մասին արդեն խոսք լինել չի կարող: Տարեկան հանրապետությունում արտադրվում է շուրջ 4 հազար տոննա մեղր, իսկ 2015-ին արտահանել են ընդամենը 12 տոննա: Բայց մյուս կողմից էլ եթե ավելի շատ սկսեն արտահանել, այստեղ արդեն առհասարակ ոչինչ չի մնա», - հավելեց Նազարյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ