News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Թուրքիայի կողմից Սիրիայի Ջերաբլուսում իրականացվող «Եփրատի վահան» գործողության 4-րդ օրը թուրքական ուժերն արդեն զոհ են տվել։

Թուրքական Cumhuriyet պարբերականի փոխանցմամբ՝ Ջերաբլուսի հարավում թուրքական տանկի վրա հրթիռ է արձակվել, որի հետեւանքով սպանվել է 1 եւ վիրավորվել` 2 թուրք զինվորական։

Նշենք, որ Թուրքիայի զինված ուժերը օգոստոսի 24-ին Թուրքիայի սահմանակից Սիրիայի Ջերաբլուս ավան են ներխուժել՝ իրականացնելով «Եփրատի վահան» գործողությունը։ Թուրքական իշխանությունները հայտնել են, թե իրենց նպատակն է մաքրել Ջերաբլուսը «Իսլամական պետության» զինյալներից, սակայն իրական նպատակը Սիրիայի քրդերի ռազմական հաջողությունները Սիրիայում կասեցնելն է։

Թուրքիան իր նախաձեռնությունը համաձայնեցրել է ԱՄՆ-ի, ՌԴ-ի, Իրանի ու Սիրիայի իշխանությունների հետ։

Տպել
Ամենաշատ