News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Կիեւում իր բնակարանում հրազենային վնասվածքով մահացած են գտել ռուս լրագրող Ալեքսանդր Շչետինինին, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»։

Մահվան հանգամանքները ճշտվում են։ Դատաբժշկական փորձաքննության նախնական եզարակացությամբ, մահը վրա է հասել օգոստոսի 27-ի երեկոյան։

Կիեւի իրավապահները հայտնել են, որ սպանվածը Ռուսաստանից է, 54 տարեկան։ Նա մի քանի տարի ապրում էր Կիեւում եւ ինտերնետ պարբերական ղեկավարում։

Դեպքի վայրում ոստիկանները գազային ատրճանակից կրակված պարկուճներ, պահունակ եւ մահից առաջ գրված գրություն են գտել։ Բնակարանի դռները փակ են եղել, տան ներսում ամեն ինչ տեղում է։

Միաժամանակ, «Օպերատիվ Կիեւ» պորտալը հայտնում է, որ Շչետինինին հայտնաբերել են ընկերները՝ տան պատշգամբում, որոնք եկել էին շնորհավորելու նրան ծննդյան տարեդարձի առթիվ։

Գործը կարող է որակվել որպես ինքնասպանություն։ Իր մտերիմներից մեկին Շչետինինը էլեկտրոնային նամակ է ուղարկել, որտեղ հայտնել է, որ մտադիր է ինքնասպան լինել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ