News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի Օդեսայի մարզի Իզմայիլի շրջանի Լոշչինովկա գյուղում հնչուական համայնքում զանգվածային անկարգություններ են տեղի ունեցել, որի առիթը եղել է 8-ամյա աղջնակի սպանությունը։ Այս մասին հաղորդում են տեղի լրատվամիջոցները։

Նշվում է, որ աղջնակի մարմինը բռնի մահվան հետքերով հայտնաբերել են նախօրեին Լոշչինովկայի ծայրամասում լքված տանը։ Դրանից հետո ավելի քան 300 մարդկանց ամբոխը ուղղվել է գնչուական համայնք՝ ավերելու նրանց տները։

Նրանք կանգ են առել միայն տեղի իշխանությունների միջամտությունից հետո։ Ներկայումս իրավիճակը մնում է լարված, հնարավոր են բռնության նոր բռնկումներ։

Նշվում է, որ մարդասպանը կարող է տեղի բնակիչ լինել։ Ոստիկանությունը կինոլոգ է ներգրավել Օդեսայից եւ արագ հայտնաբերել կասկածյալին։ Պարզվել է նա Լոշչինովկայի 20-ամյա բնակիչ է։ Իրավապահները չեն բացառում, որ երեխային բռնաբարել են։ Հարուցվել է քրեական գործ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ