News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հնդկական տիեզերական հետազոտությունների գործակալությունը (ISRO) հիպերձայնային հրթիռային շարժիչ է փորձարկել, որը թույլ կտա շուրջ 10 անգամ նվազեցնել հրթիռների արձակման արժեքը: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով NDTV հեռուստաալիքը:

Փորձարկումը կատարվել է Սաթիշ Ջավանի անվան հետազոտական կենտրոնի տիեզերակայանում: Նոր սարքն աշխատել է շուրջ 5 վայրկյան՝ հաստատելով ակնկալվող բնութագրերը:

SCRAMJET շարժիչը թույլ կտա կտրուկ կերպով նվազեցնել հրթիռների քաշը, իսկ դրանց արձակումը՝ էժանացնել: Ներկայում մեկ կիլոգրամ օգտակար բեռ տիեզերք դուրս բերելու համար շուրջ 20 հազար դոլար է անհրաժեշտ:

Նշվում է նաեւ, որ առայժմ աշխարհում միայն ԱՄՆ-ն եւ Ավստրալիան են հաջողությամբ նման համակարգեր փորձարկել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ