News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Շոտլանդիայի ոստիկանությունն ամերիկյան United Airlines ավիաընկերության երկու օդաչուների է ձերբակալել, որոնք պատրաստվում էին հարբած վիճակում Գլազգո-Նյուարք (Նյու Ջերսի նահանգ) չվերթն իրականացնել: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Press Association գործակալությունը:

Օդանավակայանի սպասարկող անձնակազմը կասկածել է, որ 35 եւ 45 տարեկան օդաչուները ոչ սթափ վիճակում են: United Airlines-ը հաստատել է նրանց ձերբակալության մասին լուրը՝ հավելելով, որ նրանց հեռացրել է մասնագիտական պարտականությունների կատարումից:

Շոտլանդիայից ԱՄՆ էր պատրաստվում ուղեւորվել 141 մարդ: Օդանավը Գլազգոյի օդանավակայանից մեկնել է անձնակազմը փոխելուց հետո:

Ակնկալվում է, որ օգոստոսի 29-ին մեղադրյալները կկանգնեն Փեյսլի քաղաքի դատարանի առջեւ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ