News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ինդոնեզական Սումատրա կղզում անտառային հրդեհների պատճառով նախօրեին խախտվել է Ռիաու նահանգում գտնվող Պինանգ Կամպայ օդանավակայանի աշխատանքը, հայտնել է օդանավակայանի ղեկավար Չատուր Խարգովոն, փոխանցում է Jakarta Post պարբերականը

Օդանավակայանի ղեկավարի խոսքով, Պինանգ Կամպայի նման օդանավակայանների համար, որոնց թռիչքուղին լուսավորությունն չունի, նվազագույն անվտանգ տեսանելիությունը 4.2 կմ է, մինչդեռ կիրակի այն ընդամենը մեկ կիլոմետր էր: Նա նշել է, որ այդ պայմաններում երկրի մայրաքաղաքից ժամանող ինդոնեզական Pelita ավիաընկերության օդանավի օդաչուն որոշում է կայացրել վայրէջք կատարել ոչ թե Պինանգ Կամպայում, այլ Ռիաու Պականբարուում:

Լրատվական պորտալին հերթապահ մենեջեր Հասթուրմաանը հայտնել է, որ օգոստոսի 29-ի առավոտյան այդ օդանավակայանում տեսանելիությունը նվազել է մինչեւ 500 մետր:

Ինդոնեզիայի վեց նահանգներ տագնապ են հայտարարել անտառային հզոր հրդեհների կապակցությամբ:

 Ըստ Ինդոնեզիայի անտառային տնտեսության նախարարության՝ այս տարի հրդեհները տարածվել են 2.8 հա տարածքի վրա:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ