News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի տուրօպերատորները Թուրքիայում հանգստանալու համար տուրփաթեթներ են պատրաստում, հայտնում է Ռուսաստանի տուրօպերատորների միության մամուլի ծառայությունը:

«Տուրօպերատորներն այսօրվանից իրենց կայքերում Թուրքիայում հանգստանալու ծրագրեր կհրապարակեն՝ ապահովելով չարթերային տեղափոխում»,- հայտնել են միությունից: Թուրքիայի եւ ՌԴ միջեւ չարթերային թռիչքների արգելքը չեղարկվել է օգոստոսի 28-ին:

Միությունում նաեւ նշել են, որ «փորձագետների գնահատմամբ՝ սեպտեմբեր-հոկտեմբերին զբոսաշրջիկների հոսքը մեծ չի լինի», տուրօպերատորները հավանաբար իրենց ջանքերը կկենտրոնացնեն տարածաշրջաններում չարթերային ծրագրեր մշակելուն, որտեղ թավշյա սեզոնին զբոսաշրջիկների թիվը, ի տարբերություն Մոսկվայի եւ Սանկտ Պետերբուրգի, զգալիորեն փոքր է:

Միությունում կարծում են, որ Թուրքիա «տուրուղեւորության վերջնական գինը կախված կլինի ոչ միայն չարթերային թռիչքից, որը տուրփաթեթը կէժանացնի 20-30 տոկոսով, այլ նաեւ թուրք հյուրանոցատերերի դիրքորոշումից»:

«Ակնկալվում է, որ թուրքական հյուրանոցների գները չեն բարձրանա, քանի որ սեզոնն արդեն ավարտվում է, եւ հյուրանոցատերերը կձգտեն Ռուսաստանից որքան հնարավոր է մեծ թվով հանգստացողների գրավել՝ թավշյա սեզոնին այցելուների բավարար քանակ ունենալու համար»,- ընդգծել են միությունում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանի մասնակցությամբ քննարկվել են զբոսաշրջության ոլորտի գրավչությունը բարձրացնելուն ուղղված գործողությունները
Երկուստեք կարևորվել է նման քննարկումների նշանակությունը և որոշում կայացվել...
Վենետիկը սկսել է զբոսաշրջիկներից քաղաք մեկօրյա այցի համար գումար գանձել
Վճարովի տոմս չունենալը սպառնում է 50 եվրո տուգանքով...
Պահպանելով ու ներկայացնելով հայկականը․ կայացավ One Way Tour–ի Tourism&more կոնֆերանսը
Ի՞նչ դեր կարող են ունենալ զբոսաշրջային ընկերությունները հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման և պաշտպանության գործում...
Մարտին Հայաստան է այցելել 154 հազար 215 զբոսաշրջիկ. դա 5700-ով պակաս է 2023-ի մարտի համեմատ
2024 թ․ մարտ ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ...
Սիսիան Պօղոսեանը վերանշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 7-րդ մասով...
ՀՀ-ն ու Չինաստանն ամրապնդել են համագործակցությունը կրթության, մշակույթի, գիտության և զբոսաշրջության ոլորտներում. դեսպան
Պարոն Ֆանգ Յոնգը նաև ընդգծել է Հայաստան-Չինաստան բարեկամության ընկերության դերն այդ կապերի...
Ամենաշատ