News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Գյումրիի եւ Վանաձորի ավագանու ընտրություններում  քաղաքական ուժերի առաջադրումների վերջնաժամկետն ավարտվել է։ Գյումրիում քաղաքապետի  պաշտոնի համար պայքարելու է տասնմեկ քաղաքական ուժ, իսկ Վանաձորում՝ ութ։  Իշխող կուսակցությունը գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանի անվամբ՝ «Բալասանյան» դաշինքով կմասնակցի, որը բաղկացած է ՀՀԿ-ից եւ Խոսրով Հարությունյանի «Քրիստոնեա-դեմոկրատներ» կուսակցությունից։ 99 անդամից բաղկացած ցուցակը գլխավորում է գործող քաղաքապետ, նախկինում  ՕԵԿ, ԲՀԿ կուսակցությունների անդամ Սամվել Բալասանյանը։

Իշխանության գլխավոր մրցակիցը համարվում է ԲՀԿ-ն, որի համամասնական ցուցակը գլխավորում է գյումրեցի, ԲՀԿ նախկին անդամ, Գյումրիի Պետական մանկավարժական համալսարանի նախկին ռեկտոր Վարդեւան Գրիգորյանը։ Խորհրդարանական ուժերից  այստեղ թեկնածու է առաջադրել նաեւ ՕԵԿ կուսակցությունը, որն ընտրապայքարի մեջ է մտնելու որպես «Հայկական վերածնունդ»՝ գյումրեցի պատգամավոր Հովհաննես Մարգարյանի թեկնածությամբ։ Իսկ իշխանության դաշնակից ՀՅԴ-ի ցուցակը գլխավորել է Գյումրիի Մոր և Մանկան Ավստրիական հիվանդանոցի տնօրեն Աշոտ Կուրղինյանը։ 

Չնայած տեւական բանակցություններին՝ այդպես էլ ընդդիմադիրներին չհաջողվեց  համաձայնության գալ դաշինքով մասնակցելու շուրջ։ Նրանք ընտրապայքարի մեջ կմտնեն առանձին ցուցակներով, որը որոշ մեկնաբանությունների համաձայն՝ ավելի կթուլացնի ընդդիմության դիրքերը, այսինքն՝ կփոշիացվեն քվեները։ Մինչդեռ, շատ վերլուծաբանների կարծիքով, միասնական ցուցակով ավելի հեշտ կլիներ հաղթել իշխանությանը։

Այսպիսով՝ Գյումրիում առաջին անգամ հնարավորություններն է փորձելու նորաստեղծ ԳԱԼԱ կուսակցությունը, որի ցուցակը գլխավորում է կուսակցության ղեկավար Վահան Խաչատրյանը։ ԳԱԼԱ-ի ցուցակում է Գյումրիի ավագանու անդամ, «Ասպարեզ» լրագրողների ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը։ Ընդդիմադիր Հայ ազգային  կոնգրեսը նույնպես մասնակցելու է առանձին ցուցակով, որը գլխավորում է «Շրջապատ» թերթի գլխավոր խմբագիր Սյուզի (Եպրաքսյա) Մեխակյանը։  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակի առաջին համարը Արթուր Համբարձումյանն է։ «Ժառանգություն» կուսակցությունը՝ հավատարիմ մնալով իր վերջին օրերին տարածած հայտարարությանը՝ հրաժարվեց մասնակցել ՏԻՄ ընտրություններին, մինչդեռ հունիսին կուսակցությունը ակտիվ հանդիպումների մեջ էր մարզային ակտիվի հետ։ Պատգամավոր Զարուհի Փոստանջյանն էլ վստահեցնում էր, որ, անպայման, մասնակցելու են Գյումրիի եւ Վանաձորի ընտրություններին, ավելին՝ իշխանությունը վերցնելու գործընթացը սկսելու են համայնքներից։

Խորհրդարանական ընտրություններից առաջ առաջին անգամ այսպես ասած՝ ուժերը կփորձեն ԱԺ պատգամավոր, նախկին ԲՀԿ-ական Տիգրան Ուրիխանյանի գլխավորած «Ալյանս» կուսակցությունը, նախկին արտգործնախարար, նախկին ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանի գլխավորած «Համախմբում» կուսակցությունը։ Գյումրեցիներին անհայտ «Գյումրեցու ոգի» եւ «Գործարար կուսակցություն» միավորներն էլ հավակնում են քաղաքապետի պաշտոնին, որոնք ստեղծվել էին իշխանության հետ ձեւական դաշինք կազմելու նպատակով։ Որոշ տեղեկությունների համաձայն՝ «Գյումրեցու ոգի»-ն Սամվել Բալասանյանն է հիմնադրել։ Ի դեպ Գյումրիում ուշագրավ  պայքար  է ընթանալու նաեւ ձայն բերողների միջեւ։ Նախկին ԲՀԿ-ականները պետք է աշխատեն Սամվել Բալասանյանի օգտին, ինչը այդքան էլ նրանց սրտով չէ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դեռ վաղ է խոսել ընտրություններն ամբողջությամբ էլեկտրոնային հարթակներ տեղափոխելու հնարավորության մասին. ԿԸՀ նախագահ
Այս ընտրակարգն ունի մեկ շատ լուրջ թերություն, այն է՝ հնարավոր չի լինի կրկնակի ստուգել ընտրություններին մասնակցած անձի իսկությունը...
Ընտրական համակարգը միշտ պատրաստ է ընտրություն կազմակերպելուն. ԿԸՀ նախագահը՝ արտահերթ ընտրությունների մասին
Freedom House-ը հղում էր արել հասարակական կազմակերպությունների...
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2022-2023 ԿԸՀ թվականների գործունեության հաղորդումը
ԿԸՀ նախագահը նախ հիշեցրել է, որ գործող հանձնաժողովն իր լիազորությունները ստանձնել է 2022-ի հոկտեմբերին, հետևաբար գործող հանձնաժողովի գործունեության...
ՄԱԿ-ի ներկայացուցիչներն ուզում են Ընտրական օրենսգրքի նախագծի առանցքային փոփոխություններին ծանոթանալ գրավոր ընթացակարգով
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 20-ին հյուրընկալել է ՄԱԿ...
Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները խիստ խնդրահարույց են. ՀԿ-ների հայտարարությունը
ՀՀ Արդարադատության նախարարությունը շրջանառել է «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ...
Վերին Դվին և Արզնի համայնքների քվեարկության վերջնական արդյունքները հայտնի են
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի…
Ամենաշատ