News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Հայաստանի Հանրապետական կուսակցությունը» տեղական իշխանությունների ընտրություններում սատարում է առաջին հերթին նրան, ում ժողովուրդն է աջակցում: Այս մասին օգոստոսի 29-ին լրագրողներին հայտնել է ՀՀԿ-ական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը:

Դրա վառ օրինակն է ՀՀԿ անդամ չհանդիսացող Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանին արված առաջարկը՝ գլխավորել քաղաքի Ավագանու խորհրդի թեկնածուների ցուցակը (այսինքն նորից առաջադրվել քաղաքապետի պաշտոնի համար)

«Այո, նա մեր կուսակցությունից չէ, բայց մեր ընկերները տեղերում լսում ու հաշվի են առնում գյումրեցիների տեսակետները: Գյումրիից մեր պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը ու մեր մյուս կուսակիցները հաստատել են, որ ժողովրդի համակրանքը Բալասանյանի կողմից է: Այո, նա մեր կուսակիցը չէ: Հետո ի՞նչ: Մենք ուզում ենք, որ մեր թեկնածուն վայելի մարդկանց վստահությունն ու հարգանքը: Մեզ համար կարեւորը ժողովրդի կարծիքն է»- ասել է Ալեքսանյանը:

Քաղաքային ներկայացուցչական մարմինների (ավագանու խորհրդի) ընտրությունները Գյումրի ու Վանաձոր քաղաքներում (հանրապետության՝ մեծությամբ 2-րդ ու 3-րդ քաղաքներում) պաշտոնապես նշանակված են հոկտեմբերի 2-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2022-2023 ԿԸՀ թվականների գործունեության հաղորդումը
ԿԸՀ նախագահը նախ հիշեցրել է, որ գործող հանձնաժողովն իր լիազորությունները ստանձնել է 2022-ի հոկտեմբերին, հետևաբար գործող հանձնաժողովի գործունեության...
ՄԱԿ-ի ներկայացուցիչներն ուզում են Ընտրական օրենսգրքի նախագծի առանցքային փոփոխություններին ծանոթանալ գրավոր ընթացակարգով
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 20-ին հյուրընկալել է ՄԱԿ...
Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները խիստ խնդրահարույց են. ՀԿ-ների հայտարարությունը
ՀՀ Արդարադատության նախարարությունը շրջանառել է «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ...
Վերին Դվին և Արզնի համայնքների քվեարկության վերջնական արդյունքները հայտնի են
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի…
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2024-ի բյուջեով կառույցին հատկացվող ֆինանսական միջոցները
Գումարը հատկացվելու է «Ընտրական գործընթացների համակարգում, կանոնակարգում և տեղեկատվության տրամադրում» ծրագրի շրջանակներում...
ԿԸՀ-ն հրապարակել է Վերին Դվինում և Արզնիում քվեարկության նախնական արդյունքները
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում...
Ամենաշատ