Ադրբեջանում կասեցվել է ընդդիմադիր «Ազադլիգ» թերթի հրատարակումը: Թերթի հրատարակումը կասեցվել է ֆինանսական խնդիրների պատճառով: «Ազադլիգը» Ադրբեջանի Ազգային ճակատ կուսակցության լրատվամիջոցն է:
«Մենք պարտք ենք «Ադրբեջան» տպարանին: Քանի որ «Ազդալիգ»-ի ֆինանսական վիճակը ծայրահեղ ծանր է, թերթի հետագա հրատարակությունը հարցականի տակ է»,- Turan-ին ասել է թերթի գլխավոր խմբագրի տեղակալ Ռահիմ Հաջիեւը: