News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում Ադրբեջանի պատվիրակությունը հերթական անգամ ապատեղեկատվություն է տարածել՝ հայտնվելով անհեթեթ վիճակում։

Ազգային Ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը Facebook-ի իր էջում գրում է. «Այսօր Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում տեղի ունեցող՝ «Աշխարհն առանց միջուկային զենքի» խորագրով միջազգային կոնֆերանսում իմ ելույթից հետո Ադրբեջանցի պատգամավոր Սեյիդովը ( չնայած ելույթի համար նախապես չէր հայտավորվել) նիստը նախագահող Ղազախստանի արտգործնախարարի թույլտվությամբ, նիստի վերջում, լացակումած տոնով, կրկին թեմայից դուրս խոսեց հայկական ատոմակայանի մասին ու իբր թե իր անհանգստությունը հայտնեց սեյսմիկ վտանգի վերաբերյալ։ Եվ որպեսզի ծափահարություններ ստանա վերջում արտասանեց ըստ իրեն, իր գրած ոտանավորը՝ անվտանգության մասին։

Ոտանավորը, որը կրկին այլ թեմայից էր, վատը չէր եւ դահլիճը ծափահարեց։ Բնականաբար այդ ամենը նկարահանվում էր մեկ այլ ադրբեջանցու կողմից։ Հիմա վստահ եմ՝ լինելու է հետեւյալը. սեփական հայրենակիցների գլուխները լվանալու համար ադրբեջանական մամուլում կդրվի Սեյիդովի հակահայկական ելույթը ատոմակայանի մասին եւ անմիջապես հետո մոնտաժ կարվեն ոտանավորին ուղղված ծափահարություններն, իբր տեսեք թե ո՛նց են մեզ հետ համաձայն օտարերկրացիները։

Իսկ իմ հակիրճ պատասխանը, որ «... այն ինչ որ ասեց ադրբեջանցի պատգամավորը ամբողջովին կեղծիք եւ ստախոսություն է» նախադասությունը , ինչպես նաեւ նիստը վարող Ղազախստանի արտգործնախարարի հայտարարությունը թե հայկական կողմը հերքում է ադրբեջանցու ելույթում ասվածը՝ բնականաբար որեւէ կերպ տեղ չեն գտնի ադրբեջանական մամուլում։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ