News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Գերմանիայի կանցլերի պաշտոնում Անգելա Մերկելին, հնարավոր է, փոխարինի երկրի իշխող Քրիստոնեա-դեմոկրատական միության անդամ, պահպանողական քաղաքական գործիչ Յենս Շպանը: Այս մասին հաղորդում է DW-ն՝ վկայակոչելով The Guardian-ը:

Միգրացիայի հարցում Մերկելի լիբերալ դիրքորոշումը երկար տարիների ընթացքում առաջին անգամ հանգեցրել է նրան, որ կանցլերի պաշտոնում մրցակից է հայտնվել հենց իր կուսակցության շարքերում: Շթայնֆուրթից եւ Բորկենից ընտրված 36-ամյա խորհրդարանականը, որը Գերմանիայի ֆինանսների փոխնախարարն է, սեռական ոչ ավանդական կողմնորոշման բացահայտ ներկայացուցիչ է, նաեւ իրեն «բուրկինատյաց» է համարում:

«Հնարավոր է, Գերմանան՝ որպես երկիր, չի համապատասխանում նրանց, ովքեր ցանկանում են, որ իրենց կանայք փարանջա եւ նիկաբ հագնեն: Հատկապես հաշվի առնելով այն, որ մենք հիմա շատերի համար ենք նշանակման վայր դարձել: Անհրաժեշտ է հստակ ազդակ տալ՝ ինչն է թույլատրելի, ինչը՝ ոչ»,- համոզված է նա:

Մինչդեռ Մերկելն ինքը դադար է վերցրել եւ մինչ այժմ չի հայտարարել՝ հաջորդ ամռանը կմասնակցի՞ ընտրական արշավին, թե՝ ոչ: Այնուամենայնիվ, ՔԴՍ առաջատար քաղաքական գործիչների մեծամասնությունը համախմբվել է նրան աջակցելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ