News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Բրազիլիայի նախագահի պաշտոնից ժամանակավորապես հեռացված Դիլմա Ռուսեֆը հայտարարել է, որ չնայած ամեն ինչին՝ կշարունակի իր պաշտոնի համար պայքարը: Այս մասին հաղորդում է BBC-ն:

Երկրի խորհրդարանի վերին պալատում ելույթի ընթացքում, որտեղ իմփիչմենթի մասին որոշում է կայացվելու, նա սենատորներին կոչ է արել քվեարկել ժողովրդավարության օգտին եւ սատարել իրեն: Ըստ որում՝ նա հիշեցրել է, որ նախագահական ընտրություններում իր օգտին քվեարկել են երկրի 54 միլիոն քաղաքացիներ:

Ռուսեֆն ընդգծել է, որ իրեն ներկայացված բոլոր մեղադրանքները կեղծ են, իսկ պաշտոնից իրեն հեռացնելու գործընթացը հեղաշրջման փորձ է:

Այս ամիս՝ ավելի վաղ Բրազիլիայի Սենատը սկսել էր նախագահ Դիլմա Ռուսեֆի իմփիչմենթի գործընթացի եզրափակիչ փուլը: Ռուսեֆի հակառակորդները իմփիչմենթի գործընթացը պատճառաբանում են նրա՝ իբր թույլ տված ֆինանսական խախտումներով: Նրան, մասնավորապես, մեղադրում են 2014 թվականին իր ընտրարշավի ժամանակ երկրի բյուջեի պակասորդի իրական չափը թաքցնելու մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ