Շվեյցարիայի ռազմաօդային ուժերի (ՌՕՈՒ) բազմաթիրախային F/A18C կործանիչն ուսումնական թռիչքի ժամանակ անհետացել է երկրի կենտրոնական շրջանում: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Երկրի պաշտպանության նախարարության տեղեկացմամբ՝ օդանավն անհետացել է օգոստոսի 29-ին, օրվա երկրորդ կեսին, Ինտերլակենից դեպի արեւելք ընկած հատվածում:
Օդաչուի ճակատագրի մասին ոչինչ հայտնի չէ: Փրկարարները որոնում են նրան: